Ազատվեք անցանկալի մազերից առանց քիմիական քսուքի
ՖՈՏՈՔիմիական միջոցները կամ ածելին անցանկալի մազերից ազատվելու հիմնական եղանակներն են: Գոյություն ունեն նաև բնական միջոցներ, որոնք թույլ են տալիս մաշկը ավելի անվնաս դարձնելու: Առաջարկում ենք մազահեռացման 4 բնական միջոցներ, որոնք օգտագործվել են դարեր շարունակ:
1. Քրքում և պապայա
Մեկ հատ կանաչ պապայան հարել բլենդերով, յուրաքանչյուր 4 մասին ավելացնել մեկ մաս քրքումի փոշի: Լավ խառնել և թողնել կես ժամ՝ հանգստանա խառնուրդը: Խառնուրդով մերսեք անցանկալի մազերի հատվածը մոտ 15 րոպե մազերի աճման ուղղությամբ, այնհուհետև լվացեք սառը ջրով: Շաբաթական երկուսից երեք անգամ կրկնեք գործողությունը, և դուք կնկատեք, որ նոր աճող մազերը ավելի բարակ են և նուրբ:
2. Քրքում և կաթ
Քրքումի վրա աստիճանաբար կաթ լցրեք այնքան, որ մածուկանման մասսա ստացվի: Ստացված մածուկը քսեք մաշկին և սպսեք մինչև չորանալը, լվանացեք գոլ ջրով: Շաբաթական երկու անգամ կրկնել գործողությունը, մինչև արդյունքը նկատելի կլինի:
3. Վարսակ
Վարսակի փաթիլների վրա ջուր կամ կաթ լցնել այնքան, որ փոքրիկ գնդիկներով մասսա ստացվի: Խառնուրդը քսել մազոտ հատվածին և տրորել, մազերի աճման հակառակ ուղղությամբ մատները շարժելիս փոքր-ինչ ճնշում գործադրել: Այս գործողութունը պետք է կրկնել շաբաթական մեկ անգամից ոչ շատ:
4. Տաք շաքար
2,5 բաժակ բաց դարչնագույն շաքարավազը խառնել ¼ բաժակ կիտրոնի հյութին և ¼ բաժակ ջրին: Փոքրիկ կաթսայի մեջ խառնուրդը եռացնել այնքան, մինչև ջերմաչափը ցույց տա 250F: Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, մինչև ձեռքով հնարավոր լինի դիպչել:
Լայն փայտիկի օգնությամբ խառնուրդը տարածել մազերի վրա, արագ ծածկել թանզիֆով և մի քանի րոպե պահել, մինչև կչորանա: Զգուշորեն պոկել թանզիֆը չորացած խառնուրդի հետ: Այդպես կրկնել բոլոր հատվածների համար: Եթե խառնուրդը սառչի, կարող եք այն տաքացնել: