ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆուլ հաուսի» նկարահանումները սկսվել են. նախագիծը նոր դերասանուհի ունի

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Այսօր մեկնարկել են «Ֆուլ հաուս» սիթքոմի վերջին՝ 7-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Սիրված կերպարները, հայտնվելով զավեշտալի նոր իրավիճակներում, կմոտենան եզրագծին։ Սիթքոմն «Արմենիա TV»-ի եթերում կլինի աշնանը։

 

Այս եթերաշրջանի գլխավոր փոփոխությունը Մկրտիչ Արզումանյանի մուտքն է։ «Մկոն հենց առաջին սերիայից կլինի եթերում։ Նրա կերպարի վրա երկար ենք աշխատել և հուսով ենք, որ հեռուստադիտողի կողմից ընկալելի կլինի»,– Tert.am Life–ի հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը։

 

Մկոյի ներկայությունը, սակայն, դերասանական կազմի միակ համալրումը չէ։ Լրագրողի կերպարով սիթքոմում կներկայանա երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը։ Բացի այդ, Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը, ով տեղափոխվել է ԱՄՆ և վերջին շրջանում սկայպով էր մասնակցում նկարահանումներին, կժամանի Հայաստան` հատուկ «Ֆուլ հաուսում» նկարահանվելու համար։ Մենչի կարևորում է, որ վերջին մի քանի սերիայում Հրաչն ունենա իր ասելիքը։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular