ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սանհանգույցն ու հյուրասենյակի վարագույրը պաժառ եմ տվել». Անդրանիկ Հարությունյանի արկածներով լի մանկությունը

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել  հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցն այս անգամ դերասան Անդրանիկ Հարությունյանն է։

 

Մանկություն

 

Մինչև դպրոց գնալս ապրել ենք Դիլիջանում։ Հետո տեղափոխվել Երևան։ Շատ գունավոր և արկածներով լի մանկություն եմ ունեցել։ Ինքս շատ չար երեխա եմ եղել։ Շատ լավ եմ հիշում, երբ կորել էի և ծնողներս առավոտից երեկո ինձ էին փնտրում և չէին գտնում։ Հետո պարզեցին, որ մեր տան հարևանությամբ գտնվող «Մանուշակ» կինոթատրոնում էի։ Այդ ժամանակ 2 կամ 3 տարեկան էի։ Շատ լավ եմ հիշում, երբ բեմ բարձրացա ու նստեցի, իսկ մարդիկ նստած հնդկական կինո էին դիտում։ Այդ տարիքից ինձ բեմը գրավել է։

 

Այդ տարիքում, գրեթե, միշտ ինչ–որ մի բան անում էի։ Ընտանիքիս անդամները հենց տեսնում էին ես չկամ, մտածում էին, որ ինչ–որ վատ բան եմ արել։ Իրականում, այդպես էլ կար։ Մի անգամ սանհանգույցն եմ պաժառ տվել, մի անգամ էլ հյուրասենյակի վարագույրը։ Սիրում էի կրակի հետ խաղալ, բայց չէի հասկանում, որ չի կարելի և այն կարող էր շատ վտանգավոր լինել։ Շատ լավ եմ հիշում նաև, որ դանակով հարվածում էի տան հատակի պարկետին։ Հատակն ամբողջությամբ դանակի հետքեր էր։

 

Փոքր ժամանակ չար եմ եղել, բայց հետո խելոքացել եմ։ Ուրիշների պարագայում փոքր տարիքում խելոք են լինում մեծանում են չարություն են անում, ինձ մոտ հակառակն էր։ Իհարկե, դժվար ինչ–որ բան հիմա պաժառ տամ, բաց դե։

 

 

Իրականում ծնողներս այդքան էլ հաճախ չէին պատժում ինձ։ Բայց եղել է դեպք, որ այնպես էին բարկացել, որ լացել էլ եմ։

 

Ի դեպ, ես սկսել եմ խոսել երեք տարեկանից։ Այդ ժամանակ ծնողներս անհանգստանում էին, որ ոչ մի բառ չէի ասում։ Մի անգամ մայրս, հայրս ու եղբայր մի քանի օրով տեղ էին գնացել։ Ես էլ մնացել էի տատիկիս մոտ։ Դե այն ժամանակ, երբ ծնողներիս չէի տեսնում սկսում էի ինձ վատ զգալ և ջերմությունս բարձրանում էր։ Հիշում եմ, երբ ծնողներս վերադարձան առաջին բառը հենց այդ օրն եմ ասել` Կարեն։ Բոլորն այնքան էին ուրախացել, որ նկարագրելու չէ։

 

Հիշում եմ նաև, որ փոքր տարիքում թլիկ եմ եղել։ Այդ ժամանակ կարծեմ տեղափոխվել էինք Երևան։ Ես 6 տարեկան էի։ Մի անգամ պետք է ասեմ աչքիս ինձ ոչ ոք չի սիրում, ասում եմ` անկանջիս ինձ ոչ ոք չի սիրում։ Դե ականջն ու աչքը խառնում էի իրար։

 

Դպրոցում էլ շատ աշխույժ, չար երեխա եմ եղել։ Եթե օրվա մեջ երկու անգամ տնօրենի մոտ չգնայինք, ուրեմն այդ օրը աննորմալ օր էր մեզ համար։ Արել եմ հնարավորինս ամեն վատ բան. լավ չեմ սովորել, երեխաների ենք ծեծել, պատուհաններն ենք կոտրել։ Մի անգամ դասարանի տղաներով մի տղայի շպրտեցինք կպավ պատին, որն էլ քանդվեց։ Ինչ–որ աննորմալ ու վատ բաներ էինք անում։

 

Ի դեպ, մեր դպրոցի տնօրենը նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էր, հետո փոխվեց և եկավ Քարամյան Համլետը։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular