Ինչ է վկայում եղունգները կրծելու սովորությունը ձեր բնավորության մասին
ՖՈՏՈMirkrasoty.life-ը գրում է, որ եղունգները կրծելու սովորություն ունեն շատերը։ Մարդկանց մեծ մասն այս սովորությունը դիտարկում է՝ որպես նյարդային լինելու և անհանգստության հետևանք։ Առաջին հայացքից՝ սա մոտ է իրականությանը, բայց «Journal of Behavior Therapy and Experimental Psychiatry» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս սովորությունը կարող է… պերֆեկցիոնիզմի նշան լինել։ Չէ՞ որ պերֆեկցիոնիստները ձգտում են իդեալականին, ինչը հաճախ ուղեկցվում է դեպրեսիայով։
Կրկնվող պահվածքը նկարագրվել է՝ որպես վնասակար սովորություն, որը կարող է նաև լուրջ խանգարումների հետևանք դառնալ։ Հետազոտողների խումբը փորձել է ուսումնասիրել այս սովորությունը՝ օգտագործելով երկու մոդել՝ զգացմունքների կարգավորում և գրգռված գործողություն։ Առաջին մոդելը ենթադրում է, որ այս վարքագիծն առաջանում է բացասական էմոցիաների արդյունքում և ազատում է այդ բացասականից։ Երկրորդ մոդելը ենթադրում է, որ այս սովորությունն օգնում է ազատվել անհամբերությունից, ձանձրույթից, հիասթափվածությունից և անբավարարվածությունից։
Հետազոտողները հանգել են հետևության, որ այս սովորությունն ունեցող մարդիկ առավել հակված են գործողությունների երկրորդ մոդելի շրջանակներում՝ գրգռված գործողություն, քանի որ «նրանց բնորոշ են հակումը բարձր ստանդարտներին և դրանցից ցած չիջնելու ձգտումը»։ Սրանք պերֆեկցիոնիստներին բնորոշ վառ առանձնահատկություններ են։
Այսպիսով, այսպիսի կրկնվող վարքագիծ դրսևորող անձինք, ամենայն հավանականությամբ, «տառապում են» պերֆեկցիոնիզմով. սա նշանակում է, որ նրանք չեն կարողանում թուլանալ և խնդիրները հանգիստ ռեժիմով լուծել։ Դա է պատճառը, որ նրանք հակված են հիասթափվածության և անբավարարվածության վիճակի, երբ իրենց առջև դրված նպատակները դեռևս իրագործված չեն։ Այլ բառերով ասած՝ եղունգները կրծելու սովորությունը կապված է ոչ այնքան նյարդային և անհանգիստ վիճակի հետ, որքան ինչ-որ բանի հասնելու անկարողության հետևանքով առաջացող զգացմունքների։
Ինչպես է ազդում այս սովորությունն առողջության վրա։ Եղունգները կրծելու սովորությունն ինչպես՝ հոգեբանական, այնպես էլ՝ ֆիզիկական հետևանքներ է ունենում։ Դրա հետևանքով կարող են առաջ գալ նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.
• եղունգների և կուտիկուլայի ցավ, կարմրություն
• եղունգների շուրջ գտնվող մաշկի վնասում և հնարավոր վարակներ
• խոցելիություն բակտերիաների և վարակների նկատմամբ
• ատամների էմալի թուլացում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը