ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի ո՞ր նշանները երբեք չեն կարող միասին լինել

ՖՈՏՈ

Կշեռք եւ Խեցգետին

Զգայուն Խեցգետինը եւ հանգիստ կյանքի նրա ձգտումն անհամատեղելի են շփվող Կշեռքի հետ, որը փոփոխական է եւ շատ է սիրում աղմկոտ հավաքույթներ: Կշեռքը ձգտում է նորմայի սահմաններն անցնող արարքների, իսկ Խեցգետինը երբեք չի հասկանա դա, բայց նաեւ չի կարողանա իրեն ենթարկել Կշեռքին: Օդի եւ ջրի տարերքները երբեք չեն կարողանա ազդել միմյանց վրա: Բայց եթե զգացմունքներն այնքան ուժեղ են, որ կյանքն առանց միմյանց անհնար է թվում, նրանք պետք է սովորեն ինչ-որ բանում զիջել զուգընկերոջը:

Ջրհոս եւ Ձկներ

Երբեք ընդհանուր լեզու չեն գտնի: Եսասեր Ձկները չեն հանդուրժի իրենց ուժերի վրա վստահ Ջրհոսի կողմից ուշադրության բացակայությունը: Կենսուրախ եւ դրական Ջրհոսները փոփոխական են, միաժամանակ շատ խանդոտ, ինչի արդյունքում կվիրավորեն նեղացկոտ Ձկներին:

Աղեղնավոր եւ Կարիճ

Կենդանակերպի այս նշանները չափազանց տարբեր են համատեղ կյանքի համար: Նրանք երկու տարբեր աշխարհներ ունեն, որոնք անհամատեղելի են: Կարիճը, որը հստակ գիտի՝ ուր եւ ինչի է ձգտում, սեփական շահերն է առաջ մղում, եւ չի կարող իր կողքին պահել փոփոխական Աղեղնավորին, որը չի մտածում վաղվա մասին: Դա զայրացնում է Կարիճին, քանի որ նա իր երկրորդ կեսի մեջ հուսալիություն եւ վստահություն է փնտրում: Կարիճը սիրո մեջ հավատարմություն եւ կիրք է ուզում, իսկ ազատություն սիրող Աղեղնավորը երբեք չի կարողանա տալ դա:

Երկվորյակներ եւ Այծեղջյուր

Ամեն ինչի մասին խորապես մտածող Այծեղջյուրը չի հասկանա Երկվորյակին, որն էմոցիաներով է ղեկավարվում: Պահպանողականությունն ու թեթեւամտությունը չեն կարող միասին գոյատեւել:

Առյուծ եւ Կույս

Իշխող բնավորությամբ Առյուծը չի հնազանդեցնի անտարբեր Կույսին: Իր արարքների քննադատությունը չհանդուրժող Առյուծը չի կարողանա ապրել Կույսի հետ, որը քննադատում է ուրիշների սխալներն ու սիրում է սովորեցնել: Չափազանց հաշվենկատ Կույսին ցնցում է Առյուծի ավելորդ առատաձեռնությունը:

Ցուլ եւ Խոյ

Խոյի համառությունը աջակցություն չի գտնի կայուն եւ փոփոխություններ չփնտրող Ցուլի կողմից: Ցուլին զգայուն եւ հուզական կյանք է պետք՝ ապահովված եւ հանգիստ: Իսկ հուզական առումով սառը Խոյին տարատեսակ իրադարձություններով լի կյանք է հարկավոր: Նա կձանձրանա Ցուլի հետ: Տղամարդու եւ կնոջ հարաբերությունների հոգեբանությունը նաեւ զգուշացնում է, որ Խոյն անպայման այլ վայրում զվարճանք կգտնի:

 

Աղբյուրը՝ Creu

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular