ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ նշան, որ ձեզ ժամանցի համար են օգտագործում

ՖՈՏՈ

1. Մի շտապիր պատասխանել

Հատկապես, եթե նա գրել է գիշերվա 2-ին: Սպասիր մինչեւ առավոտ՝ մոտավորապես նման բան գրելով. «Ներիր, քնած էի: Բայց չէի հրաժարվի սրճարանում առավոտյան սուրճից: Ինչպե՞ս ես»: Կամ ընդհանրապես անտեսիր նրա գիշերային հաղորդագրությունները: Այդ դեպքում արագորեն կհասկանաս, թե իրականում ինչ է ուզում քեզանից եւ ինչի է պատրաստ:

2. Փորձիր իրական կյանքում ինչ-որ բանի մասին պայմանավորվել

Կան տղաներ, որոնք միայն նամակագրություն են սիրում: Հնարավոր է՝ նրանք պարզապես ձանձրանում են: Իսկ գուցե գրում են, որպեսզի չմոռանան իրենց մասին սեքսի միջեւ դադարների ընթացքում: Ամեն դեպքում, եթե դա քեզ դուր չի գալիս, նրան առաջարկիր իրական կյանքում հանդիպել: Եվ եթե ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է նրան, նշանակում է՝ նա իրական ոչինչ չի ուզում:

3. Ամեն ինչ իր անունով կոչիր

Եթե հարցնում ես, արդյո՞ք ձեր ծրագրերն ուժի մեջ են, իսկ նա նորից հետաձգում է, այդպես էլ ասա. «Անցյալ անգամ նույնպես այդպես ասացիր, եւ մենք չհանդիպեցինք»: Մի սպասիր նրան: Նրա համար օրեր կամ երեկոներ մի ազատիր: Ծրագրեր կազմիր ընկերներիդ կամ հարազատներիդ հետ եւ ոչ մի դեպքում ժամանակը մի զոհաբերիր հանուն նրա:

4. Ուղիղ խոսիր

Մի ամաչիր եւ ուղիղ հարցրու, թե ինչու է քեզ միայն գիշերը գրում կամ ինչու չի ուզում հանդիպել: Դա կոպիտ չէ: Դա քո ինքնավստահության եւ հասունության նշանն է. դու գնահատում ես քո ժամանակը եւ ուզում ես հասկանալ, արդյո՞ք նա արժանի է այն վատնելուն:

5. Վերագնահատիր ակնկալիքներդ

Եթե քեզ բավարարում են նման «հարաբերությունները», եթե կարող ես հրաժարվել մեծ սիրո մասին քո ակնկալիքներից (գոնե ժամանակավոր), ուրեմն պարտադիր չէ խզել նրա հետ կապերը: Պարզապես անկեղծ եղիր ինքդ քեզ հետ: Նրանից ավելին մի ակնկալիր: Վայելիր պահը, եթե այդ պահերն իսկապես հաճույք են պատճառում քեզ:

 

Աղբյուրը՝ soulpost.ru

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular