Այլևս երբեք ձմերուկի կեղևը դեն չեմ նետի․․․ Սա իմանալուց հետո դու էլ այդպես կանես
ՖՈՏՈՍովորաբար ձմերուկի մասին խոսելիս միանգամից մտածում ենք, թե որքան հյութալի և օգտակար է այդ պտուղը: Այն հարուստ է վիտամիններով և հանքային աղերով: Քչերը, սակայն, գիտեն, թե նրա կեղևը ինչ հզոր նյութ է պարունակում: Խորհուրդ ենք տալիս ձմերուկի կեղևը դեն նետելուց առաջ կարդալ այս նյութը:
Ձմերուկի կեղևի սպիտակ, անհամ հատվածը պակաս օգտակար չէ մեր առողջության համար: Փաստացի, Հարավային Ասիայի և ԱՄՆ-ի երկրները ձմերուկի այդ մասը օգտագործում են աղցանների մեջ: Այն հարուստ է A, B6 և C վիտամիններով, ինչպես նաև կալիումով, մագնեզիումով և ցինկով: Բայց դա ամենը չէ. կեղևի մեջ կա լիկոպին: Այդ նյութը հզոր հակաօքսիդանտ է, որ շատ արդյունավետ է մի շարք հիվանդությունների դեմ պայքարում: Շատերը պնդում են, որ ձմերուկի օգտակար սննդայնության 95%-ը կեղևի մեջ է:
Ձմերուկի կեղևը հարուստ է նաև ցիտրուլին անփոխարինելի ամինաթթվով, որ շատ օգտակար է մկանների առողջության համար: Իսկ նրա մեջ առկա բջջանյութը խթանում է քաշի նվազումը: Ցիտրուլինի մեկ այլ առավելությունն այն է, որ նվազեցնում է անհանգստությունը, ունի միզամուղ հատկություն և օրգանիզմից դուրս է բերում հեղուկի ավելցուկը: Կեղևը ուտելով՝ մենք ուժեղացնում ենք մեր իմունային համակարգը:
Քանի որ ձմերուկի կեղևը անհամ է, այն կարելի է ուտել մանր կտորների բաժանելով և աղցանների մեջ ավելացնելով: Մի բան հստակ է՝ երբեք դեն մի նետեք ձմերուկի ամենաօգտակար հատվածը՝ կեղևը: