ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանի բնավորության գծերը և համապատասխան երեկոյան զգեստը

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Համոզված ենք, որ այս նյութը կհետարքրի յուրաքանչյուր կնոջ։ Հորոսկոպը ինքնին հետարքիր է։ Պարզվում է, որ յուրաքանչյուր կենդանակերպի նշան ունի իր իսկ նկարագիրը ըստ իր նշանի։ Աստղաբանները, որոշել են առանձնացնել կենդանակերպի յուրաքանչյուր նշանի բնավորությանը համապատասխան իր իսկ երեկոյան զգեստը։

 

 

 

ԽՈՅ

Տպավորվող են և ուժեղ կամքի տեր: Անհատապաշտ են, նրանց դժվար է չնկատելը: Արագ որսում են իրողության էությունը: Վստահելի են, անկեղծ, ընկերաբար խորհուրդներ են տալիս: Հավատում են, որ կյանքն իրենց ձեռքերում է, անհամբեր են: Նրանց համար ողջ կյանքը որոշակի գործողություն է: Մտքում եղածը լեզվին է, չեն կարողանում ստել: Նրանց կա´մ սիրում են, կա´մ ատում: Վատ են գլուխ հանում մարդկանցից. այստեղից էլ շրջապատից հաճախակի հիասթափվելու պատճառը: Նրանց երեկոյան զգեստը միշտ տպավորիչ է լինում և անմոռանալի։

 

 

ՑՈՒԼ

Պատասխանատու և հասուն են, նրանց հարգում և պաշտում են: Հուսալի ամրոց են մտերիմների համար, քնքուշ են ու բարի: Մարդկանց ընդունում են այնպիսին, ինչպիսին կան: Զգացմունքները թաքցնում են օտարներից, ավելի շատ զգացմունքներով են առաջնորդվում, քան բանականությամբ: Հավատարիմ են, գնահատում են ընկերներին, պահանջկոտ են, ունեն հաճելի բնավորություն և պահելաձև: Նրանց դժվար է համբերությունից հանելը, բայց զայրույթի պահին կատաղած ցուլ են դառնում: Արժանիքները` հանգստություն, համբերություն, ջերմություն, անկեղծություն: Նրանց երեկոյան զգեստերը սովորաբար լինում են փոքր ինչ հասարակ բայց և անմոռաց իրենց էլեգանտությամբ։

 

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Մեկ ուրախ են, սրամիտ, մեկ` ցինիկ և նյարդային: Հմայիչ են, շատ ժամանակ են ծախսում ուսման վրա: Օգուտ են քաղում ամեն բանից, ինչ հնարավոր է սովորել: Նրանց համար կյանքը հազվադեպ է տխուր և դատարկ թվում: Երկվորյակներին օդի պես անհրաժեշտ է բազմազանությունը: Ընկերների համար հանելուկային են: Հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում, բայց երկարատև կապ չեն պահպանում: Եթե մտերիմների մեջ ինչ-որ բան նրանց չի գոհացնում, առանց երկմտելու խզում են կապերը: Իսկ նրանց երեկոյան զգեստերը գրեթե միշտ լինում են ճոխ և բավականին գեղեցիկ։

 

ԽԵՑԳԵՏԻՆ

Էությամբ սիրող և անկեղծ են: Սովորաբար հույզերը պահում են իրենց համար թանկ մարդկանց` ընտանիքի, ընկերների համար: Առաջին հայացքից վատ տպավորություն են թողնում: Շատ ժամանակ է պետք նրանց իսկապես ճանաչելու համար: Հեշտ խոցելի են և տպավորվող, հաշվի են առնում հասարակության կարծիքը: Նրանց հետ ընկերանում են նրանք, ովքեր փոխըմբռնման կարիք ունեն: Չեն հավատում, որ կարող են փոխել իրենց կյանքը, ինչն էլ բերում է ծուլության և անտարբերության: Թերությունները` ճակատագրապաշտ են, անկարող են ներել, մոռանալ վիրավորանքը: Նրանց  սովորաբար ավելի սազում է մի փոքր ճոխ բայց և գեղեցիկ երեկոյան զգեստերը։ Խեցգետինները երեկոյան զգեստերի ընտրության դեպքում պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի իրենց զգեստը չլինի ոչ շատ մուգ և ոչ շատ բաց երանգի։ Ավելի հարմար է ինչպես այս նկարում։

 

ԱՌՅՈՒԾ

Սովորաբար առաջնորդ են` մեծահոգի, սեփական արժանապատվության զգացումով, համառ: Առաջին տպավորությունից ինքնավստահ են, կասկածամիտ: Նրանք մտահոգված են իրենց արտաքինով: Առատաձեռն են իրենց սիրելիների նկատմամբ, սիրում են նվերներ տալ և զվարճանալ: Չեն ներում վիրավորանքը, հատկապես երբ մերժում են ստանում: Վատ են գլուխ հանում մարդկանցից: Առյուծներին կարելի է գրավել կեղծավորությամբ և գովասանքով: Հավակնոտ են ու ագրեսիվ: Կարողանում են սիրել և լինել սիրված: Բացասական հատկանիշը` մեծամտություն: Առյուծներին միշտ սազում է երկերանգ երեկոյան զգեստը, ինչպես օրինակ այս լուսանկարում։

 

ԿՈՒՅՍ

Առաջին տպավորությունը վառ չէ, հաճախ ամաչում են անծանոթների ներկայությունից, զրույցներում ոչ միշտ են վարողի դերում լինում: Զգայուն են, ճշտապահ, կարգապահ, գրավիչ և շատ հուսալի: Մարդկանցից հիասթափվում են կատարելագործման ձգտման պատճառով: Բնորոշ է` մշտական աճն ու կատարելագործման ձգտումը: Բարի ընկերներ են, երբեք հուսախաբ չեն անի: Կույսերը պրագմատիկ են, նրանց գրավում է այն ամենը, ինչ կանաչ է, չեն հետաքրքրվում գաղափարներով և տեսություններով: Բացասական կողմերը` չափից ավելի զգուշավորություն, կեղծ բարեպաշտություն: Կույսերին միշտ ավելի շատ դուր է եկել ոչ այդքան շատ ճոխ, ինչպես նաև վառ գույներով հագեցած երեկոյան զգեստերը։ Եվ իզուր չէ, որ դա այդպես է, քանի որ ըստ իրենց կենդանակերպի նկարագրի՝ նրանց համապատասխանում է հենց այդպիսի երեկոյան զգեստը։

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular