ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 237-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանում 237 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների պատճառով: Ինչպես հուլիսի 14-ին հաղորդել են տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի արտակարգ շտաբի ներկայացուցիչները, եւս 93 բնակիչ համարվում Է անհայտ կորած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իշխանությունների տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով տուժել Է ընդհանուր առմամբ 60,8 միլիոն մարդ: Աղետից ուղղակի տնտեսական վնասը հասել Է 146,98 միլիարդ յուանի (շուրջ 21,99 միլիարդ դոլարի):

Չինաստանի տարբեր շրջաններում սաստիկ անձրեւները շարունակվում են հունիսի վերջից: Առատ տեղումներն առջացրել են հեղեղումներ, ինչպես նաեւ սելավահոսքեր եւ սողանքներ: Առանձնապես ծանր իրավիճակ Է առաջացել Յանցզի գետի ավազանի մի շարք տարածաշրջաններում: Իշխանությունների տվյալներով՜ ընդհանուր առմամբ տարերային աղետներից տուժել են երկրի ավելի ն 1,5 հազար գավառներ:

Չինաստանի կառավարությունն արդեն 560 միլիոն յուան (շուրջ 83,7 միլիոն դոլար) Է տրամադրել հեղեղումներից տուժածների օգնության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Չինաստանում 237 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների պատճառով: Ինչպես հուլիսի 14-ին հաղորդել են տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի արտակարգ շտաբի ներկայացուցիչները, եւս 93 բնակիչ համարվում Է անհայտ կորած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իշխանությունների տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով տուժել Է ընդհանուր առմամբ 60,8 միլիոն մարդ: Աղետից ուղղակի տնտեսական վնասը հասել Է 146,98 միլիարդ յուանի (շուրջ 21,99 միլիարդ դոլարի):

Չինաստանի տարբեր շրջաններում սաստիկ անձրեւները շարունակվում են հունիսի վերջից: Առատ տեղումներն առջացրել են հեղեղումներ, ինչպես նաեւ սելավահոսքեր եւ սողանքներ: Առանձնապես ծանր իրավիճակ Է առաջացել Յանցզի գետի ավազանի մի շարք տարածաշրջաններում: Իշխանությունների տվյալներով՜ ընդհանուր առմամբ տարերային աղետներից տուժել են երկրի ավելի ն 1,5 հազար գավառներ:

Չինաստանի կառավարությունն արդեն 560 միլիոն յուան (շուրջ 83,7 միլիոն դոլար) Է տրամադրել հեղեղումներից տուժածների օգնության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular