ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չելյաբինսկում քրեական «ռազբորկա» է կանխվել. ձերբակալվել են մի քանի տասնյակ ադրբեջանցիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Չելյաբինսկի իրավապահները Հարավային Ուրալում իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում խոշոր «ռազբորկա» են կանխել; Այդ մասին հայտնում է ura.ru կայքը։

Հարցեր էին պատրաստվում պարզել քրեական աշխարհի ներկայացուցիչներից Ռահման Աբդուլլաևը /մականունը՝ Ռահման/ և Վլադիմիր Պուզիկովը /մականունը՝ Պուզիկ/՝ 50 հոգու մասնակցությամբ։

Օպերացիան ընթացել է «Փոքր Վրաստան» ռեստորանում, որտեղից էլ բոլոր ձերբակալվածներին հատուկ նշանակության ջոկատայինները դուրս են բերել։

Նշվում է, որ 47-ամյա Ռահմանը ադրբեջանական ծագում ունի։ Նրան համարում են Չելյաբինսկը «նայող» ադրբեջանցի Իլհամ Օսմանովի «աջ ձեռքը»։

Պուզիկը «գողական աշխարհի ամենաակտիվ մասնակից» է համարվում։ Հայտնի է, որ նա մի քանի տուրիստական գործակալություններ է բացել և ով դեմ է դուրս գալիս նրա բիզնեսին, «մեծ խնդիրներ է ունենում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular