ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆասթ ֆուդի սիրահար եմ». ինչպես է մոդել Գոգ Մունը պահպանում գեղեցիկ կազմվածքը

ՖՈՏՈ

Style.News.am-ը գրում է.

«Հմայքի գաղտնիքները» խորագրի այսօրվա զրուցակիցը Հայաստանի ամենաօրիգինալ մոդելներից մեկն է՝ Գոգ Մունը, որը շատերին հմայում է ոչ միայն իր նուրբ դիմագծերով, սլացիկ կազմվածքով, այլեւ վառ շիկահերի հետաքրքիր կերպարով։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գոգը բացահայտեց գեղեցիկ կառուցվածք ունենալու որոշ գաղտնիքներ․

«Առավոտս սկսում եմ կես լիտր ջրով, որից մեկ ժամ անց նախաճաշում եմ․․․ թեթեւ սնունդ՝ մրգային շեյք կամ ուղղակի մրգեր, կամ էլ բանջարեղենային ինչ-որ աղցան․․․ ճաշին ու ընթրիքին հստակ սննդակարգ չունեմ, քանի որ գիրանալու հակում չունեմ, ուտում եմ երբ ու ինչքան ուզում եմ։ Չեմ օգտագործում յուղոտ կամ տապակած սնունդ, չեմ օգտագործում նաեւ գազավորված ըմպելիքներ։ Իրականում ֆասթ ֆուդի սիրահար եմ, բայց աշխատում եմ չչարաշահել»,-ասում է գեղեցկուհին՝ հավելելով․

«Քնում եմ շատ ուշ ու քիչ, ինչը շատ վատ է:) Իրականում մարզումներն ու սննդակարգը օգուտ չեն տա, եթե քունդ կարգավորված չլինի»։

Մոդելը կարեւորում է նաեւ սպորտով զբաղվելու գործոնը․

«Սպորտով զբաղվում եմ արդեն 2 տարի։ Մարզասրահ եմ այցելում՝ բացառությամբ վերջին մի քանի ամիսները, քանի որ զբաղված եմ լինում, բայց տանն ունեմ իմ մարզվելու անկյունը»։

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular