ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Տորոնտոյի հայտնի «անկարգ» քաղաքապետ Ռոբ Ֆորդը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

46 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կանադայի Տորոնտո քաղաքի նախկին քաղաքապետ Ռոբ Ֆորդը: Այս մասին հայտնել է կանադական CBC հեռուստաընկերությունը:

2014 թվականի սեպտեմբերին Ռոբ Ֆորդի մոտ ախտորոշվել էր ստամոքսի փափուկ հյուսվածքների քաղցկեղ` լիպոսարկոմա:

Տորոնտոյի նախկին քաղաքապետը հայտնի էր իր ոչ ստանդարտ եւ սկանդալային ապրելակերպով: Մասնավորապես նա բազմիցս հայտնվել էր թմրանյութերի օգտագործման, ալկոհոլի եւ ոչ պատշաճ վարքի հետ կապված սկանդալներում:

Մասնավորապես` քաղաքապետ Ռոբ Ֆորդը մասնակցում էր հարբած ծեծկռտուքների, ոչ սթափ վիճակում մեքենա էր վարում, իր աշխատակիցներին ուղարկում էր ալկոհոլ գնելու, օգտվում էր մարմնավաճառների ծառայություններից: Երբ Տորոնտոյի քաղաքային խորհուրդը զրկել էր նրան քաղաքապետի լիազորություններից, նա պատրաստվում էր կրկին մասնակցել ընտրություններին 2014 թվականներին, սակայն չարեց դա արդեն ախտորոշված հիվանդության պատճառով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադան դիտարկում է մարիխուանայի օրինականացման հնարավորությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular