ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեստ. Ինտուիցիայով ընտրեք մոմերից մեկը և կիմանաք՝ ինչն է ձեզ այս պահին պակասում

ՖՈՏՈ

Այս թեստը պարզ է, բայց շատ հստակ ցույց կտա՝ ինչպես եք ձեզ զգում կյանքի այս փուլում, և կօգնի գտնել խնդիրը հաղթահարելու լավագույն լուծումը:


1. Սև
Սև մոմերը հաճախ մեզ մոտ են կանչում այս աշխարհից հեռացած մարդկանց ուժը, ոչ նրանց բացասական կամ վատ կողմերը: Ուստի դրանք հաճախ վառում են կյանքի բարդ շրջաններում, որոնցից մեկը դուք հիմա, հնարավոր է, ապրում եք:
2. Մանուշակագույն
Մանուշակագույնն օգնում է բարձրացնել էներգիայի և ներքին թրթիռների մակարդակը: Սա օգտակար է հիշել այն մարդկանց, որոնք ինքնավստահ չեն կամ իրենց զգում են արտաքին աշխարհի կողմից սպառված: Մանուշակագույն մոմը կօգնի նվազեցնել այդ զգացողությունը և կբարձրացնի առողջ ինքնագնահատականը:
3. Սպիտակ
Սպիտակ մոմը հոգու, ոգու մաքրության խորհրդանիշ է: Այն պարզեցնում է մտքերը և տալիս է հստակ պատկերացում կյանքի նպատակների մասին: Եթե Դուք ընտրել եք հենց այս մոմը, հնարավոր է՝ Ձեզ պակասում է ուղենիշների հստակությունը: Սպիտակ մոմ կարելի է վառել, երբ զբաղված եք ինքնապրպտումով, դա այդ ընթացքը կդարձնի ավելի թափանցիկ և արդյունավետ:
4. Կապույտ
Կապույտ գույնը խորհրդանշում է մեր ֆիզիկական կարողությունները: Այն բարձրացնում է դրական թրթիռների մակարդակը տարածության մեջ և օգնում է կարգավորել տրամադրությունը: Եթե ձեզ բարոյապես հյուծված եք զգում, կապույտ մոմերը կօգնեն առողջացնող մթնոլորտ ստեղծել:
5. Կանաչ
Հնդկական բժշկության մեջ կանաչ գույնին համապատասխանում է սրտի չակրան: Հատկապես այս գույնին է պետք դիմել, եթե Դուք Ձեզ զգում եք աշխարհից, բնությունից կտրված և ապրում եք կարծես ամբողջ մոլորակից առանձին:
6. Դեղին
Դեղին գունը, որպես կանոն, ասոցացվում է մարդամոտության, մտքի պարզության և մտածողության հետ: Իր ամենաուժեղ ազդեցությունն այս երանգն ունենում է ուղեղի կենտրոնների վրա: Դրան պետք է նայել, երբ պետք է որևէ նյութ սովորեք կամ զբաղվում եք ինքնակրթությամբ:
7. Կարմիր
Բացի բացասական բնույթից (կատաղություն, վտանգ, չարություն)՝ կարմիրը լինում է դրական. չէ՞ որ կրակը կարող է ինչպես մինչև վերջ այրել, այնպես էլ տաքացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular