ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանացի 10 սովորություն, որոնք գրավում են տղամարդկանց (Photo)

ՖՈՏՈ

Մենք սովոր ենք մտածել, որ տղամարդիկ գրավիչ են համարում կանացի կատարյալ մարմինը, ժանեկապատ ներքնազգեստն ու վառ զգեստը։ Բայց կան բաներ, որոնք տղամարդիկ պակաս գրավիչ չեն համարում.

Երբ առավոտյան ձգում եք մարմինը.1

Իհարկե, տղամարդիկ սիրում են կարճ կիսաշրջազգեստներ ու բարձրակրունկներ, սակայն նրանց գրավում է նաեւ, թե ինչպիսի տեսք ունեն կանայք տանը։ Անկեղծ զգեստով ոչ մի կին չի համեմատվի իր սեքսուալությամբ տնային հագուստով կնոջ հետ, ով երկար քնից հետո առավոտյան ձգում է մարմինը։ Նման կինը տղամարդուն առավել անպաշտպան, բաց ու հարազատ է թվում։

2

Գզգզված մազեր.

Կարելի է շատ փող եւ ժամանակ ծախսել բազմապիսի հարդարանքների վրա, սակայն տղամարդն ամենաշատը սիրելու է ձեր մազերն իրենց բնական վիճակով։ Թեթեւակի անխնա սանրվածքը նրա աչքերում ավելի իդեալական է թվում, քան երկար ժամանակ պահանջող լոքոնները։

3

Դիմահարդարման բացակայություն.

Տղամարդիկ նախընտրում են թեթեւ, չերեւացող դիմահարդարում, կամ ընդհանրապես՝ դիմահարդարման բացակայություն։ Եվ այստեղ հարցը միայն բնական գեղեցկության հանդեպ սերը չէ. նրանց այդպես ավելի հարմար է։ Համաձայնեք, որ ոչ բոլորին է հաճելի ժամերով վերնաշապիկից մաքրել շրթներկի կամ տոնային քսուկի հետքերը։

4

Փոքրիկ փորիկ.

Անկախ բոլոր կարծրատիպերից, տղամարդկանց համար ամբողջությամբ հարթ եւ մարզված որովայնը սեքսուալության էտալոն չի համարվում։ Փափուկ որովայնը կանացի կազմվածքի հետ շատ օրգանիկ է։ Ինչպես ժամանակին նշել է Մերլին Մոնրոն, կինն առանց որովայնի, նույնն է, ինչ բնակարանն առանց կահույքի։

5

Կնճիռներ.

Կանանց մեծամասնության համար կնճիռները վերջին բանն է, ինչ կցանկանային տեսնել հայելում։ Սակայն տղամարդիկ մաշկի այդ փոփոխություններին այլ կերպ են նայում։ Նրանք սակավաթիվ ու ոչ խորը կնճիռները բավականին գրավիչ են համարում, չէ որ դրանք վկայում են կնոջ հասունության, իմաստունության եւ փորձառու լինելու մասին։

6

Լավ ախորժակ.

Կանանց շրջանում այդքան տարածված դիետաները տղամարդկանց չեն գրավում։ Եթե կին լավ, առողջ ախորժակ ունի եւ չի ամաչում սնունդ ընտրելիս, դա խոսում է իր ինքնավստահության մասին, որ իրեն չի հետաքրքրում շրջապատի կարծիքը։ Նման կինը միանգամից իրեն է գրավում տղամարդուն։ Սակայն, պետք չէ մոռանալ չափի զգացողության մասին։
7

Ակնոցներ.

Եթե դպրոցում ակնոց կրելը, մեղմ ասած, հաճելի չէր, ապա հասուն տարիքում այն հակառակ ազդեցությունն է ունենում տղամարդկանց շրջանում։ Նրանք աչքերում ակնոցները կանանց անպաշտպան ու փխրուն են երեւում կամ ընդհակառակը՝ ինքնավստահ ու անկախ։ Ամեն դեպքում, այդ աքսեսուարը գրգռում է նրանց հետաքրքրությունը։

8

Արեւահարված մաշկի սպիտակ հատվածները.

Կանանց դուր չի գալիս լողազգեստից մնացած մարմնի սպիտակ հատվածները արեւայրուքից հետո, իսկ տղամարդկանց դա դուր է գալիս, որովհետեւ արեւահարված մաշկի սեւ հատվածների ֆոնին սպիտակ մնացած հատվածներն առավել «մերկ» ու սեքսուալ են երեւում։

9

Երկար կիսաշրջազգեստ.

Երկար, թռչող կիսաշրջազգեստը տղամարդկանց աչքերում ավելի գրավիչ է թվում, քան կարճը, չէ որ դրանց տակ թաքնված են գրավիչ ոտքերը։ Եթե անգամ տղամարդիկ հազար անգամ տեսել են դրանք, երկար կիսաշրջազգեստը անընդհատ գրգռում է նրանց երեւակայությունը։

բոբիկ

Բոկոտն ոտքեր.

Կանանց բոկոտն ոտքերի հիմնական գրավչությունը նախնադարի մասին հիշեցումն է, երբ կանայք անգամ չէին կարող երազել ժամանակակից ազատության մասին։ Այդ ժամանակ կանանց մերկ ոտքերը անտարբեր չէին թողնում տղամարդկանց։ Մեր օրերում էլ ոչինչ չի փոխվել. կարելի է հիշել գոնե Տարանտինոյին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular