ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց են գայթակղվում տղամարդիկ

ՖՈՏՈ

Գրավիչ լինելը յուրաքանչյուր կնոջ հնարավորությունների սամաններում է. շատերին դա տրվում է անգամ ենթագիտակցորեն: Այն ամենը, ինչ կանայք ներդնում են «դուր գալու արվեստում», հաճախ բաղկացած է մի քանի պարզ կանոններից: Եվ այսպես, ինչի՞ց է հյուսվում գրավչության ոստայնը, որտեղ չի կարող երկու ոտքով չհայտնվել փնտրված տղամարդը…

Բարյացակամություն. Քնքուշ, քաղցր ժպիտն է, որ առաջին հերթին չի վրիպում տղամարդու աչքից:

«Կրակոցներ» աչքերով. Գայթակղության այս գաղտնիքն այնքան հին է, ինչքան աշխարհը, բայց չսպառված, ինչպես աշխարհը… Այդ «կրակոցներին» զոհ գնացած քանի~ տղամարդ է բանաստեղծ դարձել:

Եղեք նա, ով եք. Ուրիշների դերերի մեջ մի’ մտեք. չէ՞ որ Ձեր սեփականը շատ ավելի հետաքրքիր է:

Հումորի զգացումը. Տղամարդն առավել հանգիստ ու «հարմարավետ» է զգում այն կնոջ ներկայությամբ, որը կարողանում է գնահատել նրա սրամտությունը:

Հոգատար վերաբերմունք. Տղամարդիկ կանանցից պակաս չեն զգում հոգատարության կարիք: Ամենայն անկեղծությամբ հետաքրքրվե’ք նրանով, եւ դա նրա մեջ եւս ցանկություն կառաջացնի Ձեզնով հետաքրքրվելու, ավելի մոտից ծանոթանալու:

Ինտրիգ. Կարիք չկա Ձեր կյանքում վերջապես հայտնված «իդեալական» տղամարդուն պատմել անձնական կյանքի մանրամասներ. աշխատե’ք երկար մնալ խորհրդավորության վարագույրի ետեւում:

Հմայք. Ինքնավստահ կինը միշտ հետաքրքիր է եւ անբացատրելիորեն մագնիսի պես ձգում է տղամարդկանց: Հմայքը անզեն աչքով անորսալի գեղեցկություն է, որ խոցում է մինչեւ հոգու խորքը…

Բացահայտ սիրախաղի փոխարեն նախընտրեք թեթեւ ակնարկները. Տղամարդիկ իրենց նվաճողներ են համարում «կանանց գործում», եւ թող այդպես էլ լինի: Չարժի այդ պատրանքը հօդս ցնդեցնելու միամտություն ցուցաբերել:

Փոքրիկ խորամանկություններ. Արտահայտիչ շրթներկը, գլուխը թեթեւ թեքելը խոսակցության ժամանակ, ուսին ընկած նուրբ խոպոպիկը. ահա կանացիությունը՝ սեքսուալության թեթեւ ակնարկով:

Անթերի արտաքին տեսքը. «Ոճեղեն» կինը գիտի՝ ինչն է գրավում տղամարդուն: Նա ցանկացած իրավիճակում զգում է իրեն, ինչպես «ձուկը ջրում», անշտապ հիանում է ինքն իրենովª իր վրա սեւեռելով շրջապատողների հետաքրքրված հայացքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular