Գիտնականները բացահայտել են, թե որ տղամարդիկ են կանանց խելքահան անում
ՖՈՏՈԵրևի թե բոլորդ էլ գիտեք, որ սովորական արտաքինով, սակայն շատ ինքնավստահ տղամարդը կանանց հետ իր հարաբերություններում շատ ավելի հաջողակ է, քան ավելի գեղեցիկ, սակայն անինքնավստահ տղամարդը: Հիմա մենք կտանք ձեզ այս ամենի իրական բացատրությունը:
Psychological Science-ը մի հետազոտություն է հրապարակել, որը բացահայտում է, որ այն տղամարդիկ, ում արտաքինը հեռու է գեղեցկության ստանդարտներից, սակայն շատ ինքնավստահ են կանանց մոտ, շատ ավելի հաջողակ են, քան նրանից ավելի գրավիչ ֆիզիկական տվյալներ ունեցող, սակայն անինքնավստահ տղամարդիկ:
Այս ուսումնասիրությանը մասնակցել են 96 տղամարդ և 103 կին: Նրանցից յուրաքանչյուրը միմյանց հետ երեք րոպեանոց ժամադրություններ են ունեցել: Արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր իրենց իրականից ավելի գրավիչ էին համարում, կանանց կողմից ամենաշատ ուշադրությանն ու հավանությանն են արժանացել: Հենց այս ինքնավստահությունն էլ եղավ այդ տղամարդկանց հաջողակ ժամադրություն ունենալու բանալին:
Բացի այդ՝ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն տղամարդիկ, ովքեր այդքան էլ չէին հետաքրքրվում իրենց արտաքին տեսքով, ոչ միայն ավելի հաջողակ էին կանանց հարցում, այլ նաև նրանք դաստիարակում են ինքնավստահ երեխաների: Հետազոտողները նաև ավելացրել են, որ գեղեցիկ արտաքին ունեցող տղամարդիկ ավելի հավանական է, որ կդավաճանեն:
Այսպիսով՝ հիմա մենք արդեն գիտականորեն ապացուցված երկու բան գիտենք ամենացանկալի տղամարդկանց մասին. կանայք նախընտրում են ինքնավստահ և բարի տղամարդկանց, ում արտաքին տեսքը հեռու է «իրական» գեղեցկության չափանիշներից և կարծրատիպերից: