ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնոջ ընտրած կոշիկներն ու նրա բնավորությունը (Photo)

ՖՈՏՈ

Կնոջ կոշիկները կարող են շատ բան ասել նրա բնավորության մասին:

0

Բարձրակրունկ կոշիկներ

Բարձր և բարակ կրունկներով կոշիկներ նախընտրող կանայք սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Նրանք համարում են, որ աշխարհը թատրոն է, բայց գլխավոր դերասանուհին պետք է մեկը լինի: Քմահաճ և մի-փոքր երես առած այս կանայք հաճախ օգտագործում են իրենց կանացիությունը նպատակին հասնելու համար: Հոգու խորքում նրանք համոզված են, որ տղամարդիկ ստեղծված են, որպեսզի լինեն իրենց ոտքերի տակ:

3

Բալետկաներ

Այսպիսի կոշիկ նախընտրում են բարեհամբույր, նուրբ, մի-փոքր ձանձրալի կանայք, ովքեր հոգու խորքում չեն ցանկանում ընդունել, որ մանկությունն ավարտվել է: Նրանք շատ ուշ են մտերմանում անծանոթների հետ: Որպես կանոն գլուխ են հանում նորաձևությունից և միշտ կրում են ամենավերջին նորույթները: Նրանք ուշադիր են, մեծահոգի և հաճախ տղամարդկանց մոտ արթնացնում են նրանց պաշտպանելու ցանկություն:

01

Կոպիտ կոշիկներ Ծանր «զինվորական» կոշիկներ նախընտրող կանայք, որպես կանոն, մի-փոքր ինքնամփոփ են և եսակենտրոն: Նրանք չեն վստահում մարդկանց և օգնություն են խնդրում միայն այն դեպքերում, երբ ոչինչ այլևս հնարավոր չէ անել: Նրանք շուտ են հասունանում և բավականին խելացի են:

03

Սպորտային կոշիկ Սպորտային կոշիկի սիրահարները ստեղծարար են, սիրում են ճանապարհորդել. չեն կարողանում երկար ժամանակ նույնը տեղում մնալ: Նրանք սիրում են շրջապատել իրենց ընկերներով և սիրելի մարդկանցով, իսկ նրանց բացակայության դեպքում կարող են շատ խորը դեպրեսսիայի մեջ ընկնել: Նրանք համարում են, որ ամեն ինչ պետք է հարմարավետ լինի, ինչպես իրենց կոշիկը:

01

Նորաձև կոշիկ Գորշ ամբոխից տարբերվելու ցանկությունն այս կանանց մոտ նույնքան բնական ցանկություն է, որքան, օրինակ, շնչելը: Նրանք համոզված են, որ մարդկանց ընդունում են հագուստով, ինչու չէ նաև ճանապարհում հագուստով: Կյանքն իրենց համար սնդուսափայլ ամսագրի էջերի հավաքածու է: Յուրաքանչյու սեզոն նրանք ընտրում են ամենանորաձև կոշիկը:

1

Տանգետկա կամ պլատֆորմա Այսպիսի կոշիկի սիրահարները բավականին հաճախ ընտրության տանջանքների մեջ են լինում. ցանկանում են հասցնել ամեն ինչ ու միանգամից, բայց միշտ չէ, որ դա նրանց մոտ ստացվում է: Նրանք ինքնավստահ են, սիրում են ղեկավարել, հրամաննել տալ, պրակտիկ են և հաճախ իրենք էլ զարմանում են սեփական հաջողություններից: Նրանք համարում են, որ սիրելի մարդու ընտրությունը կարևոր գործ է, ուստի գրեթե երբեք չմտածված քայլերի չեն դիմում:

Իսկ ի՞նչ կոշիկ եք կրում դուք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular