Սեպտեմբերի 1-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Խոյերին աստղերը գործնական տրամադրություն են թելադրում, խորհուրդ են տալիս կողմնորոշվել պարտքով, մասնագիտական և հասարակական նորմերով: Օրը նշանակալի է, եթե դուք ղեկավար եք կամ հիերարխիայում առանցքային դիրք եք գրավում: Ձեր ուսերին կարող է ընկնել ծնողական կամ մանկավարժական պատասխանատվություն: Շատ բան կախված կլինի ղեկավարության տրամադրությունից:
Ցուլ
Ցուլերի համար օրը բարենպաստ է: Գործնականությունը և ինտուիցիան թույլ կտան լավ կողմնորոշվել անծանոթ միջավայրում, օտար տարածքում: Կբավարարվեն հրատապ կարիքները: Կարելի է չվախենալ իրավունքների կոպիտ խախտումից, կտրական մերժումից: Միևնույն ժամանակ, չարժե ճակատագրից պահանջել ցանկությունների վայրկենական իրականացում, հավելյալ բարիքներ և ծառայություններ խնդրել:
Երկվորյակ
Երկվորյակներին խորհուրդ է տրվում մանրամասն ուսումնասիրել հետաքրքող թեման, մանրակրկիտ ստուգել տվյալները: Այժմ ավելի լավ է հավելյալ բծախնդրություն դրսևորել, քան անուշադրության մատնել հրատապ հարցը: Առաջադրանքի լուծման համար կարող է ժամանակավոր նահանջ պահանջվել: Եթե մարտական եք տրամադրված, դժվարությունների հետ բախման ժամանակ բացառված չէ արկածախնդրական տրամադրությունը:
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ է տրվում հաշվի առնել, որ այսօր արագ աճում են հավակնությունները, առաջնայնությունը կարող է տրվել ուրիշների շահերին: Գործընկերը կարող է ավելի շռայլ դառնալ, եթե ձեր հանդեպ լավ է տրամադրված, և ավելի պահանջկոտ, եթե ձեր միության մեջ պաշտպանում է սեփական շահերը: Կարող է ուժեղ տպավորություն թողնել ազդեցիկ դեմքի հետ շփումը, մարդաշատ վայրում գտնվելը:
Առյուծ
Առյուծները կարող են զբաղվել աշխատավայրի օպտիմալացմամբ, օգտակար գործնական հմտությունների կատարելագործմամբ, ուսումնական փուլի վերակազմակերպմամբ: Ավանդական առօրյա հոգսերը կարող են հավելյալ խթան ստանալ, ուղեկցվել հոգեկան վերելքով: Հնարավորություն եք ստանում հետ վերադառնալու, ինչ-որ բան ավարտին հասցնելու և սեփական ձեռքերով շտկելու: Չարժե շտապել ֆինանսական հարցրերին վերաբերվող որոշումներում:
Կույս
Կույսերի մոտ առաջին պլանում կարող է հայտնվել ծնողական պարտքը, նշանակալի նախագծի կատարելագործումը, միջոցառման մասնակցությունը: Առօրյա հոգսերը կհաջողվի համատեղել ստեղծագործության հետ: Հնարավոր է ոգեշնչող պահ հանգստի ընթացքում. կյանքը կարող է հարկադրել հավելյալ ծախսերի կամ անսովոր միջոցառումների, փոխարենը չեք ձանձրանա միապաղաղությունից: Արժե թուլացնել շփումների ինտենսիվությունը:
Կշեռք
Կշեռքներին կարող է պետք գալ անձնական հեղինակության կիրառում, պետք կգա սեփական իրավունքների իմացությունը: Կարևոր պահ է, եթե ուսուցչի, ծնողի, խնամակալի, ոչ պաշտոնական առաջնորդի գործառույթներ եք կատարում, բնակարանի հարց եք լուծում: Իրադարձությունները կարող են զարգանալ ընտանիքում կամ մասնագիտական միջավայրում: Ազդեցությունը կապված կլինի պատասխանատվության և իրերին իրատեսական նայելու ունակության հետ:
Կարիճ
Այսօրվա իրադրությունը սնում է Կարիճների ցանկությունները և հույսերը: Ոգեշնչող իրադարձություններ և միտումներ հնարավոր են ձեզ մոտ միջավայրում, ինչպես նաև այն ոլորտում, որի նկատմամբ անընդհատ աճում է ձեր հետաքրքրությունը: Կարող եք հայտնաբերել, որ ավելի վաղ հետաքրքիր պահ եք բաց թողել, կամ հնարավորություն ստանաք օգտվել դրանից ձեր նպատակների համար: Օրն ուժգնացնում է քաղաքականության, բիզնեսի նկատմամբ ուշադրությունը:
Աղեղնավոր
Աղեղնավորները կարող են կառավարել իրադարձությունները միայն պաշտոնական լիազորություններ ունենալու դեպքում: Դրանք կարող է տալ պաշտոնը, մասնագիտական միջավայրում ձեր դիրքը: Եթե անհրաժեշտ իրավունքները չունեք, ավելի լավ է չպայքարել ճակատագրի դեմ, կարգապահություն և զսպվածություն դրսևորել: Առաջին տեղերից մեկում կարող են հայտնվել նյութական թեմաները. հնարավոր է կախվածություն որոշակի անձի որոշումներից և տրամադրությունից:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս վերահսկել իրենց պահվածքը. հիշել չափի զգացման մասին, խուսափել ավելորդ ինքնաբերականությունից և վատ սովորություններին տուրք տալուց: Օրը պահանջում է անձնական արձագանքների նկատմամբ վերահսկողություն: Բուռն զգացմունքներ կարող է առաջացնել նաև մանր իրադարձությունը, եթե այն որպես անձնական եք ընկալում: Կարող է խնդիրներ առաջացնել խանդը, չափից դուրս տարվածությունը:
Ջրհոս
Ջրհոսների ուշադրությունը մինչ գիշեր կարող է գրավել հետաքրքրող հարցի թաքուն կողմը: Հնարավոր է հասկանաք, որ ամեն ինչ չգիտեք ձեզ համար կարևոր մարդու, միության, գործունեության ոլորտի մասին: Օրը հակում է ցանկացած նրբություն դիտարկել առանց գունազարդման: Եթե հեռավոր ճանապարհորդություն կամ այլ խոշոր միջոցառում եք ծրագրում, օգտակար կլինի մտածել դրա մութ եզրերի, քողարկված վտանգների մասին:
Ձկներ
Ձկներին այսօր շատ բան ոգևորում և միաժամանակ վախեցնում է: Ապագան կարող է սերտորեն կախված լինել անցյալից, օրինակ՝ մինչև վերջ չիրականացրած պարտականություններից: Կարևոր երկխոսությունը խորհուրդ է տրվում ժամանակավորապես ընդհատել, որպեսզի ձեզ և երկրորդ կողմին ժամանակ տաք անհրաժեշտ գործողություններն ավարտելու համար: Օգտակար կլինի հետևել աշխարհում, մասնագիտական միջայրում ծավալվող իրադարձություններին: