ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձվարանի քաղցկեղի 10 նախանշաններ, որոնք երբեք չի կարելի անտեսել

ՖՈՏՈ

Ամեն տարի հազարավոր կանայք տեղեկանում են իրենց հիասթափեցնող, ոչ մխիթարիչ ախտորոշման մասին՝ ձվարանի քաղցկեղ:
Դրան անվանում են «լուռ մարդասպան», քանի որ հիվանդության սկզբնական շրջանում այն բավականին դժվար է բացահայտել, իսկ այն շատ ագրեսիվ, արագ է ներգործում:

Դրանց վրա հաճախ ուշադրություն չեն դարձնում, քանի որ դրանք կարող են նաև այլ խնդիրների նախանշաններ լինել: Անպայման դիմեք բժշկի, եթե ձեր մոտ նմանատիպ բաներ եք նկատում:


1 Հաճախակի ցավեր մեջքում

Եթե դուք ունենում եք հաճախակի ցավեր մեջքի հատվածում, և վստահ եք, որ դա ուրիշ հիվանդության պատճառ չէ (օրինակ օստեոպորոզ, ռադիկուլիտ, արտրիտ), ապա անպայման դիմեք բժշկի: Չնայած այդ ախտանիշը կարող է խոսել օրգանիզմում այլ խնդիրների մասին, ամեն դեպքում անհայտ պատճառով անընդհատ ցավերն անհանգստացման առիթ են:


2 Ցավեր որովայնի ներքևի հատվածում

Եթե դուք ամեն օր ունենում եք ցավեր և լարվածություն որովայնի ներքևի մասում՝ անպայման դիմեք բժշկի՝ դա կարող է կաղցկեղի կամ այլ լուրջ հիվանդությունների ախտանշան լինել: Կաղցկեղի դեպքում ցավերի հետ մեկտեղ կարող է լինել որովայնի ուռածություն, փքվածություն, ինչը հաճախ շփոթում են գաստրիտի և այլ որովայնային հիվանդությունների հետ:


3 Մենստրուալ ցիկլի խախտում

Ըստ վիճակագրության, ձվարանի քաղցկեղ կանանց մոտ ավելի հաճախ հայտնաբերվում է 55 տարեկանից հետո: Բայց կարող է լինել նաև շատ երիտասարդների մոտ, նույնիսկ նրանց՝ ում մոտ դեռ նույնիսկ չի էլ սկսվել մենստրուացիան: Առատ ամսեկանները (մենստրուացիոն օրերը), արյունահոսություններն ամսեկանների արանքում, ցիկլի մշտապես խախտումները՝ քաղցկեղի ախտանշաններ են:


4 Գերհոգնածություն

Ուռուցք ունեցողները հաճախ բողոքում են թուլությունից և գերհոգնածությունից: Սովորաբար այդ ախտանշանը լինում է արդեն տարածված քաղցկեղի ժամանակ, բայց երբեմն նկատվում է նաև վաղ շրջանում: Անհիմն հոգնածությունը, որը խանգարում է նորմալ առօրյա կյանքին, բժշկին դիմելու առիթ է հանդիսանում:


5 Արագ հագեցում

Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, երբ ուտելիս արագ եք հագենում և չեք ուտում ձեր սովորական չափաբաժինը: Դա քաղցկեղի ամենատարածված ախտանիշներից մեկն է: Այդպիսի նախանշաններ կարող են նաև այլ հիվանդությունների դեպքում լինել, բայց քաղցկեղի ժամանակ դրանք արագ են զարգանում և վատացնում վիճակը:


6 Ցավոտ զգացողություններ սեքսի ժամանակ

Ցավերը սեռական հարաբերության ընթացքում կարող են մի շարք գինեկոլոգիական խնդիրների նախանշաններ լինեն՝ այդ թվում նաև ձվարանի քաղցկեղի վաղ շրջանի: Դա կարող է ուղեկցվել որովայնի ներքևի հատվածի ցավերով և լարվածությամբ, ինչպես նաև անմիջապես զուգարան գնալու ցանկությամբ:


7 Սրտխառնոց և փսխում

Ինչպես մյուս ախտանիշները՝ սրտխառնոցն ու փսխումն էլ կարող են այլ հիվանդությունների նախանշան լինել: Բայց դրանք շատ հաճախ են լինում ձվարանի քաղցկեղի դեպքում և ուղեկցվում են փորլուծությամբ, փորկապությամբ և որովայնի վքնածությամբ:


8 Որովայնի փքվածություն

Որովայնի փքվածությունն ու որովայնային ցավերը հանդիսանում են ձվարանի քաղցկեղի տարածված ախտանիշներից մեկը: Ըստ բժշկական հետազոտությունների՝ որոշ հիվանդների մոտ այնքան է մեծանում որովայնի փքվածությունը, որ այն հղիություն է հիշեցնում: Եթե դուք չեք փոխել ձեր ապրելակերպը կամ սնվելու ռեժիմը, իսկ ձեր փորը հանկարծակի մեծանում է՝ դա անհապաղ բժշկին դիմելու առիթ է:


9 Մազերի աճի արագացում կամ մազաթափություն

Որոշ հիվանդներ բողոքում են մազերի աճի արագացումից, մուգ և կոպիտ մազերի հայտնվելուց: Չնայած սա քաղցկեղի հստակ նախանշան չէ, բայց անհանգստանալու հստակ պատճառ է: Պետք նաև նշել, որ հիվանդների մի մասի մոտ նկատվում է հակառակ գործընթացը՝ մազաթափություն:


10 Հաճախակի փորկապություն

Որովայնի և աղիքային տրակտի հատվածը ավելի հաճախ են արտահայտում, ցույց տալիս քաղցկեղի ախտանշաններ, հատկապես վաղ շրջանում: Ավելացում որովայնի հատվածի ցավերի՝ կարող են լինել նաև հաճախակի փորկապություններ, որովայնի փքվածություն և ախորժակի կորուստ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular