ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք սխալ, որոնք կնոջը դարձնում են ոչ սեքսուալ

ՖՈՏՈ

Կանայք պատրաստ են  իրենց ժամանակի եւ գումարի մեծ մասը  ներդնել գեղեցկության վրա։ Նրանք ձգտում են գրավիչ եւ սեքսուալ լինել, սակայն երբեմն իրենց արտաքինը կարող է դուր գալ միայն իրենց ընկերուհիներին, իսկ տղամարդկանց՝ վանել։

Ո՞րն է պատճառը. վերլուծելով կանանց պահվածքը, կարելի է գտնել մի քանի ճակատագրական սխալ, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Սկսենք տարրականից. կանայք կենտրոնանում են իրենց ընկերուհիների եւ նորաձեւության ամսագրերի վրա եւ իրենց գնահատում են կանանց տեսանկյունից, ինչը սխալ է։

Իրենց բնությով կանայք առաջինն ուշադրություն են դարձնում դետալներին, իսկ տղամարդիկ՝ ընդհանուր սիլուետին։

Տղամարդն իր էությամբ որսորդ է, այդ պատճառով էլ իր տեսողությունն այլ կերպ է աշխատում։ Նա գնահատում է այսպես ասած «օբյեկտի»  ուրվագծերը։ Այդ պատճառով էլ  կնոջ մեջ նա  առաջին հերթին գնահատում է ուրվագիծերը։ Տղամարդուն առաջին հերթին գրավում են կազմվածքը, վարսերը, ոտքերի երկարությունը եւ գայթակղիչ կառուցվածքը։ Ուրվագծերը եւ ոչ դետալները։ Դիտարկեք ձեզ 2-3 մետր հեռավորության վրա։ Եթե այդպես ձեզ գեղեցիկ եք համարում, ապա դուք գեղեցիկ եք նաեւ տղամարդկանց համար, եթե ոչ այնքան, ուրեմն աշխատեք ձեզ վրա։

150319131832-01julia-roberts-super-169

Հիշեք, որ գեղեցկության սրահում արված եղունգների նկարը կնոջ երկրպագուների թիվը չի ավելացնի։Դրանց ուշադրություն կդարձնեն  կանայք։

Որպեսզի գրավեք տղամարդու ուշադրությունը, բավական է աշխատել սիլուետի վրա։ Պարտադիր չէ հագնել չափից դուրս կիպ շոր. կինը, ով ունի գեղեցիկ կազմվածք, կարող է գրավիչ լինել անգամ հասարակ շապիկով եւ ջինսերով, այդ պատճառով էլ շատ կանայք զարմանում են, երբ առանց շպարի,  խառնցած վարսերով հայտնվում են տղամարդկանց ուշադրության կենտրոնում։  Ողջ գաղտնիքը նրա ուրվագծերի մեջ է։

Իհարկե, սա չի նշանակում, որ տղամարդիկ չեն նկատում չխնամված եղունգները, սակայն դրանց ուշադրություն են դարձնում միայն ընդհանուր կերպարը գնահատելուց հետո։

2. Տղամարդիկ ուշադրություն են դարձնում շարժումներին.

a

Մենք՝ իգական սեռի ներկայացուցիչներս, օբյեկտը գնահատում ենք ստատիկ, իսկ տղամարդիկ՝ շարժման  մեջ։  Ուշադրություն դարձրեք ձեր շարժումների էներգետիկային։

Եթե ցանկանում եք դուր գալ տղամարդկանց, մշակեք ոչ միայն ձեր արտաքինը, այլ նաեւ քայլվածքը, կեցվածքը։

maxresdefault

3. Տղամարդկանց մեծամասնությունը ոչինչ չի հասկանում նորաձեւությունից։

Վերջին սխալը, որը թույլ են տալիս կանայք, նորաձեւությանը չափից դուրս շատ հետեւելն է։

Տղամարդկանց մեծամասնությունը նորաձեւությունից ոչինչ չի հասկանում. սովորաբար դրան հետեւում են հոմոսեքսուալները կամ երեկույթների սիրահարները։

Դրանից կարելի է հետեւություն անել. որպեսզի դուր գաք տղամարդկանց, այլ ոչ կանանց, պետք է ձեզ հեռվից գնահատեք, այլ ոչ թե կառչեք դետալների վրա։ Հաճախ նորաձեւ հագուստը կարող է վանել տղամարդուն։ Տղամարդուն դուր գալու համար պետք է պահպանեք կանացիությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular