7 պրակտիկ խորհուրդ, որոնք կօգնեն առաջին վայրկյաններից գրավել անծանոթին
ՖՈՏՈWnews.am-ը գրում է.
Մարդուն առաջին անգամ հանդիպելիս իր մասին տպավորությունը ստեղծվում է առաջին յոթ վայրկյանների ընթացքում։ Այդ պատճառով էլ շատերի համար այդ իրավիճակը սթրեսային է՝ հատկապես երբ մարդն ամաչկոտ է եւ անինքնավստահ։
Wnews.am-ը ներկայացնում է 7 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն լավ տպավորություն թողնել առաջին 7 կարեւոր վայրկյանների ընթացքում։
Նայել աչքերին. Բաց եւ ուղիղ հայացքը կօգնի դեպի ձեզ գրավել մարդուն։Նման հայայցը վստահության եւ ազնվության ինքնատիպ ազդակ է։Շատ ինքնավստահ չթվալու համար կարելի է ժամանակ առ ժամանակ հայացքը ցած իջեցնել։
Անկեղծ ժպտալ. Նոր մարդկանց հետ ծանոթությունը հեշտ կլինի, եթե ամեն անգամ նրանց դիմավորեք լայն ժպիտով։ Սովորաբար մարդկանց համակրանքին են արժանանում դրական էմոցիաներ փոխանցող մարդիկ։
Հիշել բարեւելու մասին.Պատահական արտահայտությամբ սկսվող խոսակցությունը կարող է մարդուն վատ իրավիճակում թողնել։ Այդ պատճառով էլ ճիշտ կլինի սկզբում ներկայանալ եւ բարեւել։ Պետք չէ վախենալ առաջինը ողջունել անծանոթին։ Սա հաջող ծանոթությունների ամենապարզ բաղկացուցիչն է։
Ցուցադրել բաց եւ ինքնավստահ լինելը. Մեր մարմինը շատ բաների մասին կարող է խոսել։ Այն կարելի է օգտագործել վայրկենապես անհրաժեշտ տպավորություն գործելու համար։ Ազդակներ, որոնք ստեղծում են վստահության մթնոլորտ. թուլացած դիրք, ուղիղ, բայց ոչ լարված մեջք, գլուխը բարձր, ձեռքերը խաչված չեն եւ գտնվում են կոնքերի մակարդակին։
Հետաքրքրություն դրսեւորել. Անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելու նշաններից է զրուցակցի խոսելու ժամանակ դեպի իրեն առաջ գալը։Պատկերացրեք, որ տվյալ պահին նա այդ սենյակում գտնվող միակ մարդն է եւ դուք կփայլեք անկեղծությամբ։
Ուշադիր լսել. Ծանոթության ժամանակ դասական սխալը անդադար սեփական անձի մասին խոսելն է։Միեւնույն ժամանակ մարդկանց գրավում են նրանք, ովքեր հետաքրքրվում են իրենցով։ Փորձեք զրուցակցին հնարավորություն տալ պատմել իր մասին։ Կարելի է մի քանի հարց հղել իր հետաքրքրությունների մասին եւ ակտիվ լսել նրան։
Դրականը ճառագել. Զգացմունքները վարակիչ են, այդ պատճառով էլ մարդիկ ձգտում են նրան, ով ավելի պայծառ է։ Եթե մենք ձգտում ենք դուր գալ զրուցակցին, պետք է խուսափել բացասական արտահայտություններից եւ բողոքներից։ Այդ դեպքում զրուցակիցը կհիշի դրական տրամադրվածությունն ու կցանկանա կրկին ընկղմվել այդ էներգիայի մեջ։