ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քսենյա Սոբչակը պատասխանել է ՌԴ նախագահի թեկնածու դառնալու մասին մամուլի հրապարակումներին

ՖՈՏՈ

Հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենյա Սոբչակը մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ նա դիտարկվում է 2018 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր կին թեկնածուների թվում: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում:


Նա քննադատել է ԶԼՄ-ներին, որ հոդվածը գրելու համար չեն վերցրել իր մեկնաբանությունը: Նա նշել է, որ վարկաբեկման նպատակով տեղեկատվության մտադրված արտահոսքն իրական տեղեկությունից տարբերելու ամենակարևոր միջոցներից մեկն առաջին դեմքից մեկնաբանություն ստանալն է:


Սոբչակը նշել է, որ ինքն անկախ մարդ է, և իրեն երբեք չեն նկատել և չեն նկատի տարատեսակ անձանց հետ կապերի մեջ լինելիս:


«Թե ինչ է քննարկվում բարձր կաբինետներում, չգիտեմ, բայց վաղուց և ուշադիր հետևում եմ մեր քաղաքական դաշտին, և իմ ախտորոշումը մեկն է՝ տխուր կեղտ է ձեր քաղաքականությունն այսօր, պարոնայք: Ձանձրալի և զզվելի»,- գրել է նա:


Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Վլադիմիր Պուտինի մրցակից կարող է դառնալ կին թեկնածու: Նախագահի գրասենյակին մոտ աղբյուրի տվյալներով՝ հնարավոր թեկնածուների թվում է Քսենյա Սոբչակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular