Այսօր Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է
ՎԻԴԵՈLife.Tert.am/Այսօր դերասան, հաղորդավար, պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է։ Վերջինս կդառնար 46 տարեկան։ Հանդիսատեսը մինչև օրս սիրով ու ժպիտով է հիշում Մարկին, նրա կերտած դերերը։ Մի շարք նախագծերում նա ներկայացել է ոչ միայն որպես դերասան, այլև սցենարի համահեղինակ` «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «220 վոլտ» և այլն:
Մարկը նկարահանվել է մի շարք հայկական ֆիլմերում` «Մեր բակը», «Մեր բակը 2», «Բանդա», «Մեր բակը 3», «Քայլ ձիով» և այլն։
Նա ներկայացել է ոչ միայն հումորային կերպարներում. 2 տարի վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը «Շանթ» հեռուստաընկերությամբ: Զուգահեռաբար սովորել է Մոսկվայում` ամրապնդելով գովազդի մասին գիտելիքները, իսկ 2005-07 թվականներին եղել է «TV5» հեռուստաընկերության տնօրենն ու գլխավոր պրոդյուսերը: Հեռուստաընկերությունում ներկայացել է նաև որպես հաղորդավար։ 2006թ. եղել է «PS club» սթենդ-ափ քոմեդի հայկական առաջին նախագծի հիմնադիրներից:
Մարկի համար նշանավորվել էր, հատկապես, վերջին ծննդյան օրը, քանի որ մահվանից 1 տարի առաջ նա վթարի էր ենթարկվել, ինչից հետո ավելի քան 2 ամիս չէր կարողանում քայլել։ Առաջին քայլերը Մարկն արել էր 2012 թվականի սեպտեմբերի 1–ին` 41-ամյակի օրը։ Իր հարցազրույցներում Մարկը նշում էր, որ վթարից հետո ինքը վերածնվել է։ Վերածնված Մարկ Սաղաթելյանը, սակայն, ապրեց ընդամենը 1 տարի։
2013 թվականի սեպտեմների 31-ին Մարկը մահացավ անսպասելի հիվանդության` սուր լեյկոզի պատճառով։ Մահվան պատճառը որևէ կապ չուներ դրան նախորդած վթարի հետ։
Առաջարկում ենք դիտել Մարկին նվիրված ֆիլմը, որը նրա ընկերների մասնակցությամբ նկարահանվել է շոումենի մահվանից 1 տարի անց։