ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ տեսքով և ո՞ր դպրոցներն են հաճախել հայ հայտնիները

ՖՈՏՈ

Այսօր Հայաստանի հազարավոր մանուկներ դարձան դպրոցական՝ առաջին անգամ, կամա թե ակամա, ծնողների ընտրությամբ, թե բնակության վայրով որոշված մի կրթօջախ ոտք դնելով, որտեղ պիտի կրթվեն, զարգանան, աշխարհայացք կերտեն ու վերջապես, «հայրենիքի համար պիտանի մարդ դառնան» առաջիկա 10 և ավելի տարիների ընթացքում: Իսկ ինչպիսի՞ն էին հայ հայտնիների դպրոցական տարիները, ո՞ր դպրոցներն են նրանք հաճախել և ինչպիսի՞ տեսք ունեին նրանք այդ տարիքում.

Երգչուհի Շուշան Պետրոսյանը մեծացել է արվեստագետների ընտանիքում ու վաղ տարիքից էլ առանձնացել է իր հակումներով դեպի արվեստը: Դպրոցից շատ ավելի առաջ ծնողները աղջկան տարբեր դասերի էին տանում, իսկ դպրոց Շուշանը գնացել է կազմակերպված, պատրաստի աշակերտուհի, ում համար լավ սովորելը ոչ միայն պարտադիր էր, այլ նաև սկզբունքի խնդիր: 

Անդրեն առաջին անգամ դպրոց ոտք է դրել 1987թ: Ծնողները նրա ուսման համար ընտրել էին Ստեփանակերտի ռուսական դպրոցներից մեկը՝ թիվ 3-ը: Դպրոցական տարիներին Անդրեն միշտ էլ աչքի է ընկել իր ակտիվությամբ, երգելու, պարելու, նկարելու նկատմամբ իր հետաքրքրվածությամբ: Պետք է նշել, որ ռուսական կրթության հարցում ընտանիքում որոծում կայացնողը եղել է Անդրեի տատիկը, ով երկարամյա մանկավբարժական փորձով ռուսերենի ուսուցչուհի է: Անդրեի դպրոցական մանկությունը համընկել է Արցախյան պատերազմի հետ, ու երգիչը տարբեր հարցազրույցներում միշտ մեծ հուզմունք է ապրում իր դպրոցական կյանքի մասին խոսելիս: 

Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ևս տարբեր հարցազրույցներում սիրով պատմում է իր դպրոցական տարիների մասին: Դերասանուհու դպրոցական առաջին զանգը եղել է 1994թ. սեպտեմբերի մեկին: Ժաննայի առաջին դասարանի այս լուսանկարում տեսնում ենք, որ նա միշտ էլ գեղեցիկ է եղել:

Սոս Սարգսյանի անվան դրամատիկական թատրոնի աստղ, դերասանուհի Նարինե Գրիգորյանը դպրոց է հաճախել իր հայրենիր ծննդավայ Արցախում՝ 1987 թվականին: Նարինեի դպրոցական բոլոր հիշողությունները կապված են Արցախյան պատերազմի հետ:  Այստեղ նա իր հոր հետ է, ով պատերազմի ողջ ընթացքում զինվորագրված է եղել ազատագրական պայքարին:

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը դպրոցական է դարձել 1983թ՝ հաճախելով Երևանի թիվ 35 միջնակարգ դպրոցը: Ուսումնառության տարիներին Գայանեն փայլուն ունակություններ է դրսևորել և հետագա կրթությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով՝ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է  Հաջորդիվ կրթությունը շարունակել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որն ավարտել է 1993 թվականին:Այս լուսանկարում Գայանեն արդեն պիոներական է, հետևաբար՝ առնվազն երրորդ դասարանի աշակերտուհի է:

Սիրուշոն սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում,որտեղ, ի դեպ, հայկական շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ են սովորել՝ Քրիստինե Պեպելյան, Գոհար Գասպարյան, Հրաչուհի Ութմազյան: Համադասարանցիների հետ դպրոցական տարիների կամ դպրոցական համազգեստով լուսանկար Սիրուշոն երբեք չի հրապարակել, սակայն այդ տարիքի լուսանկարներ՝ բավականաչափ: Վաղ դպրոցական տարիքի լուսանկարներից մեկն էլ սա է, որտեղ երգչուհին մոտ 6-7 տարեկան է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular