ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի

ՖՈՏՈ

Մազերի գույնը ոչ պակաս հետաքրքիր տեղեկություններ կարող է հաղորդել կնոջ բնավորության մասին, քան նախընտրած շրթներկի երանգները կամ դիմահարդարումը: Ստորեւ ասվածն, իհարկե, վերաբերում է բնական մազերի գույն ունեցողներին: Ստորեւ ասվածն, իհարկե, վերաբերում է բնական մազերի գույն ունեցողներին:


Շիկահերներ: «Գեղեցիկ, սակայն հիմարիկ», սեքսուլ, բայց միամիտ եւ դատարկ, աղջիկներ, որոնց հուզում է միայն իրենց արտաքին տեսքը: Շիկահերների մասին այս հումորային կարծիքը շատ քիչ ընդհանրություններ ունի իրական շիկահերի կերպարի հետ: Այն, որ սեքսուալ են, ճիշտ է: Այնքան քիչ են մնացել բնական շիկահերները, իսկ տղամարդկանց մեծամասնությունը երազում է հենց նրանց մասին: Ելնելով սրանից՝ տղամարդիկ հաճախ են իրենք իրենց խաբում՝ կարծելով, որ շիկահերները լինում են հարմարվող եւ քնքուշ, սակայն չարաչար սխալվում են: Բնական շիկահերները ո´չ հիմար են, ո´չ միամիտ, ո´չ էլ քնքուշ: Նրանք բոլորից լավ են հասկանում մաթեմատիկայից եւ մնացած բնական գիտություններից: Իրենց ինտուիցիային էլ վստահում են այնպես, ինչպես ուրիշ ոչ մեկը: Շիկահերների սառնարյունության տակ թաքնված են այնքան ուժեղ զգացմունքներ, որոնք նրանք նախընտրում են ցույց չտալ: Ոչ մի շիկահեր չի վստահում ինչ-որ մեկին այնպես, որ թույլ տա հասկանան, թե ինչ է իր հոգում կատարվում: Ի դեպ շատ հավանական է, որ շիկահերների՝ տղամարդու հետ առաջին հանդիպումն ավարտվի անկողնում:


Սեւահերներ: Սեւահեր լադիների մեջ շատ են մելանխոլիկները, զգայուն անհատականությունները, անձնավորություններ, ովքեր հակված են խորը ապրումների եւ զգացմունքների՝ անգամ անկարեւոր անհաջողություններ ունենալիս: Սեւահերների համար ինքնահաստատվելու ամենասիրելի մեթոդներից է տղամարդկանց սրտերը կոտրելը: Եվ այստեղ հարցը բնավ էլ նրանց սեքսուալ խառնվածքը չէ. ուղղակի այս միջոցով նրանք ազատվում են իրենց արտաքինի հանդեպ ունեցած բարդույթններից: Սեւահերները միշտ հետաքրքրված են հոգեբանությամբ, արվեստով եւ կրոնով: Նպատակասլաց են եւ միշտ հասնում են իրենց ուզածին: Հետաքրքիրն այն է, որ տղամարդիկ երազում են շիկահերների մասին, բայց սովորաբար ամուսնանում են սեւահերների հետ:


Կարմրահերներ: Մազերի այս գույն ունեցող կանայք նյարդային են եւ աչքի են ընկնում իրենց բռնկվող խառնվածքով: Բանն այն է, որ կարմրահերներն ունենում են ավելի քիչ հակասթրեսային հորմոններ, քան մազերի այլ գույն ունեցողները: Նրանք տանել չեն կարողանում, երբ իրենց ինչ-որ բան են պարտադրում, միշտ կրկնում են՝ ոչ-ոք ոչ-ոքի ոչինչ պարտական չէ ու այդ սկզբունքով էլ ապրում են: Նրանց համար ոչ մի հեղինակություն գոյություն չունի, կարմրահերներին հետաքրքրում է միայն մի մարդու կարծիք՝ այդ մարդն հենց իրենք են: Նրանք ավելի հաճախ են սեքսով զբաղվում, քան մնացածը, եւ դա հրաշալի են անում տարբեր զուգընկերների հետ՝ ամեն անգամ ինչ-որ նոր բան մտածլով:


Շագանակագույն մազեր: Քնքուշ են, «հարմարավետ», նրանցից ջերմություն եւ տաքություն է ծորում, այս գույնի մազեր ունեցողներին տղամարդիկ հաճախ չեն գնահատում: Մարդամոտ են, հեշտությամբ հաստատում են նոր ծանոթություններ եւ նրանց հետ շփման համար պետք չէ տանջվել՝ խոսելու ընդհանուր թեմաներ գտնելու համար: Շագանակագույն մազեր ունեցող կանայք իրենց անուշիկ ժպիտով կարող են ամենաանելանելի իրավիճակներում անգամ ելք գտնել: Այս աղջիկները գրեթե միշտ կարեւորում են խելքն առավել շատ, քան իրենց արտաքինը, հետո էլ զարմանում են, որ տղամարդիկ գնահատում են իրենց ինտելեկտը, խելացիությունը, վստահում ամեն գաղտնիք, բայց սիրավեպ են սկսում այլ կանանց հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular