ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին լուսանկարները Դիանա Գրիգորյանի նոր դրամայի նկարահանման հրապարակից

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Նռան հատիկ». այսպես է կոչվում սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալը, որն «Արմենիա TV»–ի եթերում կլինի սեպտեմբերին։ Ինչպես արդեն հայտնել էինք, «Առաջնորդները» հեռուստասերիալը սեպտեմբերի 8–ին կավարտվի։

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում առաջին մանրամասներն ու լուսանկարները նոր հեռուստանովելի նկարահանման հրապարակից։ Ֆիլմում խաղում են Արսեն Լևոնյանը, Ագնեսա Շահնազարյանը, Դավիթ Մարդյանը, Հայկ Չոմոյանը, Լևոն Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը և այլք։ Դիանան նշեց, որ դերասանական լավ անձնակազմ ունի, որոնց միջոցով հեռուստադիտողներին կներկայացնի նոր պատմությունը։

 

Նոր դրամայի գլխավոր հերոսուհուն` Սոֆյային մարմնավորում է երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը։ Թե ով է մարմնավորում ֆիլմի հերոսին, ստեղծագործական թիմն առայժմ գաղտնի է պահում։ Հայտնի է միայն, որ Դիանան և իր թիմը դժվարությամբ են ընտրում հերոսի դերակատարին։

 

«Նռան հատիկ» դրամայի հիմքում սերն է։ Հեռուստասերիալը ցույց է տալիս, թե որքան անկանխատեսելի, երբեմն էլ` դաժան կարող է լինել կյանքը։ Գլխավոր հերոսուհին` Սոֆյան, հոր ինքնասպանությունից կարճ ժամանակ անց կորցնում է նաև սիրելիին, որը ծառայում էր բանակում։ Դիանա Գրիգորյանը պատմության իր լուծումներն ունի, որոնք հեռուստադիտողներին կներկայացնի սեպտեմբերի 11–ից։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular