Քրիստինա Եղոյան. «Ծնողներս ինձանից շատ հեռու են»
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
1 ամսվա ընթացքում 3 երգի պրեմիերա, որոնց արձագանքները ստիպեցին Քրիստինա Եղոյանին վերհիշել վաղեմի երազանքը` դառնալ երգչուհի։ Ucom ցանցում գործող «Արմինիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօր կավարտվի «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստասերիալը, սակայն գլխավոր հերոսուհու` Նարեի դերակատար Քրիստինա Եղոյանի համար սա նոր սկիզբ է։ Tert.am Life–ը դերասանուհու հետ խոսել է իր համար էքսպերիմենտալ նախագծի մասին, որը նոր ճանապարհ սկսելու խթան դարձավ։
Ներկայանալով երգչուհու կերպարում` Քրիստինան ինքն էր կատարել բոլոր երգերը։ Դրա համար մոտ մեկ ամիս հաճախել էր վոկալի դասերի, թեև առաջին անգամ չէր երգում։ «Ժամանակին երգել եմ ժողովրդական երգեր։ Երգչուհի դառնալու միտքն այս նախագծում չի առաջացել»,– ասաց նա։ Այնուամենայնիվ, եթե մինչև նախագծի եթեր հեռարձակվելը Քրիստինան ասում էր, որ ժամանակն ու հանդիսատեսը ցույց կտան, կշարունակի՞ ներկայանալ որպես երգչուհի, թե՞ ոչ, հիմա հստակ պատասխան ունի` ուզում է ներկայանալ երգի ասպարեզում։
«Անչափ հաճելի էին արձագանքները, որովհետև երբ վերլուծում ենք դիտումների քանակն ու արձագանքները, հասկանում ենք, որ հեռուստադիտողն ինձ ընդունեց որպես երգչուհի։ Ինձ համար միշտ կարևոր է եղել լինել ոչ միայն ճանաչված, այլև սիրված։ Դրա համար եմ շատ կարևորում հանդիսատեսի կարծիքը։ Ես ստացել եմ հանդիսատեսի թույլտվությունը երգելու համար»,– ոգևորությամբ նշեց Քրիստինան, ով արդեն մտածում է նոր աշխատանքներ ներկայացնելու մասին։
Շարունակությունն՝ այստեղ.