ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծրագրի շրջանակներում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ «Ունիկում Ինժեներինգ» ՍՊԸ-ին տրամադրվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով ներկայացում էր որոշման նախագիծը, ասաց, որ թույլտվությունը տրամադրվում է էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով:

Նրա խոսքով՝ կազմակերպությունն արտադրում է ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր: «2017թ. արտահանման ծավալները նախատեսում է 5 մլն-ի շրջանակներում, իսկ 5-րդ տարում՝ այն հասցնել 12 մլն-ի:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է արտադրել և արտահանել շուրջ 1000 սարքավորումներ՝ մեծացնելով դրանց քանակը մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում ներդրումները կկազմեն 31 մլն դոլար՝ ստեղծելով 10 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ ավելացնել մինչև 35:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular