«Հաղթելու ցանկությունը մեծ է». Նունե Եսայանը` «Հայաստանի ձայնի» մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
«Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանի ավագ մարզիչը Նունե Եսայանն է, որը հարուստ կենսափորձ ունի։ Tert.am Life–ի հետ զրույցում Նունեն պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի նախագծում և ինչպես է ընտրելու իր թիմին։
«Քանի որ սկզբում լինելու են «Կույր լսումներ», առաջին հերթին ուշադրություն եմ դարձնելու ձայնին։ Այնուհետև հաշվի կառնեմ տեսքը, ճաշակը։ Վերջինը կարելի է ձևավորել նաև հետո։ Ամենակարևորը` մասնակցի աշխատասիրությունն ու սովորելու ունակությունն է։ Եթե երիտասարդն ունակ է լսել ավելի փորձառու մեկին և ընդունել նրա խոսքը, ուրեմն, հաղթանակի գրավական կա»,– նկատեց երգչուհին։
Նունեի խոսքով` նշանակություն չունի, թե տվյալ երգիչը կամ երգչուհին ինչ ուղղություն կունենան։ «Ես պատրաստ եմ նրանց տալ ուղղություն` լինի դա ռոք, ջազ, ժողովրդական, թե փոփ։ Ես ամեն ինչ եմ լսում, ամեն ինչից տեղյակ եմ։ Քանի որ գտնվում եմ հին և նոր սերնդի խաչմերուկում, կարծում եմ, կարող եմ տալ այն, ինչ կպահանջվի»,– ասաց նա։
Շարունակությունն՝ այստեղ.