ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն կհետեւի իրավիճակի զարգացմանը ղրղզա-ուզբեկական սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր Մոսկվայում ղրղզական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի արտակարգ նիստը, ինչի մասին հայտնել էինք ավելի վաղ:

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում Ղրղզստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Մամբեսեիտովը ներկայացրել է ղրղզա-ուզբեկական սահմանի չհամաձայնեցված մասում տիրող իրավիճակը:

ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել ղրղզա-ուզբեկական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ: Որոշում է կայացվել հետեւել իրավիճակի զարգացումներին:

Հիշեցնենք, որ Ուզբեկստանն ու Ղրղզստանը գտնվում են ռազմական առճակատման շեմին: Պատճառը կենտրոնասիական երկու հանրապետությունների միջեւ առկա տարածքային վեճն է: Խորհրդային Միուիթյան փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական 1378 կիլոմետր ձգվող սահմանի մոտ 25 տոկոսը հստակեցված չէ, ինչը Տաշքենդի եւ Բիշքեկի միջեւ հարաբերություններում պարբերական լարվածության առիթ է դարձել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular