ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկային պատմություն. Մարդ, ով 7 տարի քնել է մահացած կնոջ հետ

ՖՈՏՈ

Ի՞նչ է սա։ Իրական սե՞ր, թե՞ խելահեղություն։
Կառլ Տանցլերը ծնվել է Գերմանիայում 1877թ․։
Նա սիրել է մի կնոջ և հավատարիմ է մնացել նրան նույնիսկ վերջինիս մահից հետո։
Հուզիչ է, ադպես չէ՞։ Բայց ամեն ինչ այդքան էլ գեղեցիկ չէ։
1930թ․ Տանցլերն աշխատում էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ռազմական հիվանդանոցում, որտեղ էլ հանդիպում է 21-ամյա Ելենային։
Ավելի ուշ տղամարդը պնդում է, որ ինքը երազներ էր տեսնում, որոնցում տեսնում էր աղջկան նախքան նրա հետ հանդիպելը։

Եվ նա սիրեց Ելենային դեռևս երազում։ Երիտասարդ Էլենան ամուսնացած էր և նրան բացարձակ չէր հետաքրքրում 53-ամյա տղամարդը։

Երբ 1931թ․Ելենան հիվանդանում է տուբերկուլյոզով, Տանցլերն անում է ամեն ինչ՝ սիրելիին փրկելու համար։ Նա բժիշկ չէր, բայց ծախսում է բոլոր խնայողությունները նրա բուժման համար։

Սակայն դա բավարար չեղավ, 1931թ․ հոկտեմբերի 25-ին աղջիկը մահացավ։

Տանցլերը հոգաց հուղարկավորության ծախսերը և նրան թաղեց դամբարանում։

Այստեղից էլ սկսվում է ամենասարսափելին։

Ելենայի մահից հետո 2 տարի անց Տանցլերը հանում է սիրեցյալին գերեզմանից, ավելի ուշ նա պնդում էր, որ աղջիկը հայտնվում էր իր երազներում և աղաչում նրան այդ մասին։

Տանցլերը կնոջ դիակի հետ ապրում է յոթ տարի, ամեն գիշեր քնելով նրա կողքին։

Եվ միայն 7 տարի անց կնոջ հարազատները հայտնաբերում են, որ նրա գերեզմանը քանդել են։

Ելենայի քույրը գալիս է Տանցլերի մոտ բացատրություն ստանալու համար և նրա անկողնում հայտնաբերում է քրոջ դին։

Տանցլերին դատապարտում են վանդալիզմի համար, սակայն նա շուտով ազատ է արձակվում, որից հետո տեղափոխվում է այլ քաղաք և ապրում հանգիստ կյանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular