Ասա` ինչպես ես համբուրվում, ասեմ` ով ես դու
ՖՈՏՈՆուրբ համբույր, երբ զուգընկերների շուրթերը նրբորեն դիպչում են միմյանց առանց որեւէ ճնշման: Նման համբույրն անվանում են նաեւ “սպասողական”, որովհետեւ զույգից մեկին անընդհատ թվում է, թե ուր որ է համբույրի ռիթմը կուժգնանա, բայց այն շարունակում է մնալ նուրբ: Նման համբույրները նախաբան են ավելի ինտիմ շարունակության: Նուրբ համբույրը բնորոշ է այն զույգերին, ովքեր վստահում են իրար:
Արագ համբույր, երբ շուրթերն ակնթարթորեն դիպչում են միմյանց: Այս տեսակը հիմնականում բնորոշ է առաջին համբույրին, երբ շուրթերը գրեթե չեն շարժվում: Երբեմն հենց այս համբույրով են զույգերը ողջունում կամ հաջողություն մաղթում միմյանց:
Մասնագետների պնդմամբ` իրական սիրո մասին վկայում է այն համբույրը, երբ զուգընկերները համբուրում են միմյանց միայն մեկ շուրթը:
Հայտնի ֆրանսիական համբույրը, երբ համբույրի ընթացքում ակտիվ գործունեության են անցում լեզուները, վկայում է այն մասին, որ զուգընկերներն ուզում են միմյանց ավելի լավ ճանաչել:
Անփույթ համբույր, երբ զույգը համբուրվում է բաց բերանով: Սա միանշանակ վկայում է ֆիզիկական ձգողության ու սեքսուալ էներգիայի մասին: Նման համբույրների վերջակետն անկողինն է:):
Համբույր այտին. այս տեսակի համբույրը հիմնականում բնորոշ է պարզապես ընկերներին: Եվ եթե մեկը համբուրում է ձեր այտը, ապա անպայման չէ, որ նա սիրահարված է ձեզ:):
Փակ շուրթերով համբույր. եթե տեւական հարաբերություններ ունեցող կամ ամուսնացած զույգն այս կերպ է համբուրվում, իմացեք` նրանց միջեւ անվստահություն կամ ինչ-որ խնդիրներ կան:
“Թիթեռնիկային համբույր”. սա աշխարհի ամենայուրահատուկ, գեղեցիկ ու ռոմանտիկ համբույրներից է, որովհետեւ շուրթերի փոխարեն միմյանց են դիպչում թերթերունքները:
Հրեշտակային համբույր, երբ զուգընկերներից մեկը համբուրում է մյուսի կոպերը: Սա եւս վկայում է զույգի` միմյանց հանդեպ տածած նրբության ու քնքշության մասին:
Համբուրվելու կրքոտ ձեւերից է, երբ զուգընկերներից մեկը համբույրի ընթացքում թեթեւ կծոտում է մյուսի շուրթը, իհարկե, առանց արյունոտ հետեւանքների:): Սա վկայում է ֆիզիկական ձգողության մասին: