Մադրիդում 18-ամյա վարորդը մեքենայով մտել է խանութ, մահացել է 3-ամյա երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որի ժամանակ երիտասարդն ավտոմեքենայով մտել է խանութ, մահացել է 3-ամյա երեխա, մի քանի մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մադրիդի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
18-ամյա վարորդը մեքենայով բախվել է մթերային խանութին, որը վարձակալում էին չինացիները: Այդ ժամանակ խանութում գտնվել են խանութի սեփականատեր ամուսինները, նրանց երկու երեխաները, ինչպես նաև ընտանիքի ընկերը:
3 տարեկան երեխան մահացել է, նրա 11-ամյա քույրը ստացել է թեթև վնասվածքներ, հայրը որովայնի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ընտանիքի ընկերը վնասվածք է ստացել գլխի շրջանում:
ՃՏՊ-ի պատճառները պարզվում են: