ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ տղամարդու հետ ապրող երկվորյակները որոշել են նրանից միաժամանակ հղիանալ (ֆոտո)

ՖՈՏՈ

Աննա և Լյուսի Դեքինքները՝ «ամենանման երկվորյակները» Ավստրալիայի Պետրա քաղաքից են: Նրանք հայտարարում են երեխա ունենալու իրենց ցանկության մասին: Նրանք որոշել են միաժամանակ հղիանալ իրենց ընկեր Բեն Բայրնից, ում հետ արդեն 5 տարի միասին են ապրում:

Երկվորյակները, ովքեր շատ նույնանման պլաստիկ վիրահատություններ էին արել 250 000 դոլար արժողությամբ, արդեն պատմել էին, որ ապրում են մեկ սիրելի տղամարդու հետ, ում հետ ուզում են օրինականացնել հարաբերությունները: Ցանկանալը մի բան է, բայց միաժամանակ հղիանալ կարողանալը ֆիզիոլոգիական հարց է: Միտքը, որ մեկը կկարողանա հղիանալ, իսկ մյուսը՝ ոչ, դա միաժամանակ չի լինի, քույրերին սարսափեցնում է:

Սակայն նրանք հասկանում են, որ դա բնություն է, և այդ գործընթացը վերահսկել գործնականում հնարավոր չէ: Այնուամենայնիվ, քույրերը մտադիր են երեխաներ ունենալ, նրանք նույնիսկ դիտարկում են արհետսական բեղմնավորման տարբերակները: Քույրերն ուզում են միաժամանակ հղիանալ, որովհետև սովոր են, որ իրենց մարմինները նույն տեսքն ունեն, կյանքի նույնիսկ այդ շրջանում նրանք չեն կարող տարբերվել իրարից:

Նրանք հոգեպես շատ մոտ են, ուստի ուզում են այդ փորձառությունը միասին ապրել: Քույրերը հսկայական քննադատության ենթարկվեցին երկուսով նույն տղամարդու հետ ապրելու համար, սակայն նրանց դա չի հետաքրքրում: «Սա մեր կյանքն է, սրանք մեր մարմիններն են, և մենք անում ենք այն, ինչ ուզում ենք և ինչ մենք անհրաժեշտ ենք համարում»,- ասում են նրանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular