ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում կատաղած փիղը ոտնատակ անելով սպանել է իր հետ «սելֆի» անել ցանկացող տղամարդուն (լուսանկարներ, տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է վայրի փիղը կատաղում ու ոտնատակ տալով սպանում իր հետ «սելֆի» անել փորձող տղամարդուն:

Նշվում է, որ կենդանու կողմից սպանվածը 50-ամյա Աշոկ Բհարտին է, որը եղել է ալկոհոլի ազդեցության տակ ու, անտեսելով փղի վատ տրամադրությունը, մոտեցել է նրան՝ ցանկանալով լուսանկարվել:

Մահվան ելքով միջադեպը տեղի է ունեցել Օդիշա նահանգում: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել, սակայն տուժածը ճանապարհին մահացել է:

Նշվում է, որ փիղը նյարդային է եղել, քանի որ բաժանվել էր իր խմբից ու չէր կարողանում գտնել ցեղակիցներին:

 

Dangerous: Ashok Bharti, 50, had reportedly spottet the wild elephant and approached it to take a selfie, but the animal became angry and charged at him

   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular