Ավելորդ կիլոգրամներ հղիությունից հետո. ինչպես ազատվել. ահա և խնդրի լուծումը
ՖՈՏՈՍա շատ տարածված, գրեթե համընդհանուր խնդիր է: Հղիության ընթացքում կանայք սնվում են նաև փոքրիկի փոխարեն, էլ չասած այն մասին, որ նրանց ախորժակն էլ բավականին մեծ է լինում այդ ժամանակաշրջանում: Բացի դրանից այս ընթացքում կանայք քչացնում են նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ակտիվությունը: Եթե հաշվի առնենք այս փաստերը, ապա շատ բնական է, որ հղիությունից հետո առաջանում է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը:
Իսկ խնդիրն ավելի է խորանում, երբ կերակրող մայրերը կարծում են, որ կաթի առկայությունն ուղիղ համեմատական է նրանց՝ մեծ կալորիականությամբ մթերք ուտելու հետ: Այդ պատճառով նրանք սկսում են սնվել յուղոտ և մեծ կալորիաներ պարունակող մթերքներով: Բացի դրանից, կանայք տարվում են երեխայով, քանի որ նա փոքր է, նրան միշտ խնամք է հարկավոր, և ժամանակ չի մնում սպորտսրահ այցելելու կամ առավոտյան վազելու: Այսպես կարող են տարիներ անցնել, մինչև կինը գիտակցի, որ երեխան արդեն վաղուց կրծքի երեխա չէ, իսկ ավելորդ կիլոգրամներից ինքը տառապում է մինչ օրս' արդարանալով «վերջերս» հղի լինելու փաստով:
Ծննդաբերությունից հետո ավելորդ կիլոգրամներ ունենալը անլուծելի խնդիր չէ: Միայն թե վերլուծեք ինքներդ Ձեզ համար, թե ինչ և ինչպես եք Դուք ուտում օրվա ընթացքում, ինչով եք զբաղվում և ինչպես եք ծանրաբեռնում Ձեզ:
Հետևեք դիետայի. պարտադիր չէ սնվել բարձր կալորիականությամբ և յուղոտ մթերքով, որպեսզի կրծքի կաթը օգտակար լինի կամ շատ: Սննդակարգից հանեք յուղոտ միսը' փոխարինելով այն ձկով: Հրաժարվեք նաև ածխաջրերից ' թխվածքներ, կարտոֆիլ, շաքարավազ, քաղցրավենիք: Ավելի շատ օգտագործեք սպիտակուցներ և բուսական յուղ: Սննդակարգում անհամեմատ շատացրեք բանջարեղենն ու մրգերը:
Կերեք քիչ, բայց հաճախ. երեխա խնամող մայրերը հաճախ ստիպված են լինում ոտքի վրա հաց ուտել: Կամ սպասում են, երբ փոքրիկը քնի և ուտում են ամբողջ օրվա պաշարը հավաքելու համար: Եվ որպես արդյունք չարաշահում են ուտելիքը: Կերեք օրվա մեջ 4-5 անգամ, բայց քիչ քանակությամբ:
Սպորտով զբաղվեք. բոլորովին պարտադիր չէ ծննդաբերությունից հետո սկսել ծանրություն բարձրացնել կամ վազքուղի դուրս գալ: Սակայն ակվաաերոբիկան, պիլատեսը, յոգան, սպորտային քայլքը, առավոտայն կարճատև վազքը ոչ միայն չեն վնասի Ձեզ, այլև կօգնեն վերադառնալ նախկին տեսքին:
Քնեք, երբ հասցնում եք. փոքրիկ երեխաներ խնամող մայրերը հաճախ չեն հագենում քնից, իսկ դա վատ է անդրադառնում Ձեր առողջության վրա: Քնեք օրվա ընթացքում գոնե 15-30 րոպե, երբ քնած է նաև փոքրիկը: Ինչքան լավ քնեք Դուք, այնքան արագ Ձեզնից կհեռանան ավելորդ կիլոգրամները:
Այցելեք հոգեբանի. կանանց մեծ մասը տառապում է հետծննդաբերական դեպրեսիայից, որը կարող է շատ ուտելու առիթ, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու անկարողության պատճառ դառնալ: