ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան կներկայացնի աշխարհում ամենաարագընթաց մեքենան (լուսանկար)

ՖՈՏՈ

Ճապոնական Aspark ընկերությունը, որի մասին նախկինում որևէ տեղեկություն չկար, մտադիր է մոտ ժամանակներս ներկայացնել աշխարհում ամենաարագընթաց մեքենան: 

Ինչպես նշում է motor.ru-ն, փոխադրամիջոցը, արտադրողի պնդմամբ, կկարողանա 100կմ/ժ արագություն զարգացնել ավելի քիչ, քան 2 վայրկյանում:

Owl կոչվող նորույթի մասին դեռևս քիչ տեղեկություն է հայտնի: Նշվում է, որ դա կլինի ածխածնային հիմքով հիպերքար, որը մշակվում է 2014թ. ի վեր:

Ներկայում աշխարհի ամենաարագընթաց մեքենաներից են Dodge Challenger SRT Demon-ը (0-100կմ/ժ արագություն է զարգացնում 2.3 վայրկյանում), Nio EP9-ը (2.7 վայրկյան), Lucid Air-ը (2.5 վայրկյան):

Նշվում է, որ Aspark-ի ստեղծած հիպերքարի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 12-ին՝ Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular