ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են հորոսկոպի նշանները հաղթահարում բաժանումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բոլորս գիտենք, թե ինչ բան է անպատասխան սերը կամ անհաջողությունը սիրային հարաբերություններում: Սակայն հորոսկոպի տարբեր նշաններ տարբեր կերպ են տանում սիրային հարաբերությունների ավարտը և բաժանումը:


Խոյ
Խոյերը կրակոտ և եսակենտրոն նշան են են, կրքոտ են և նույն կերպ ընկալում են սիրային հարաբերությունների ավարտը: Երբ լքում են խոյերին, նրանք դա ընկալում են այնքան ցավոտ, որ անգամ կարող են սկանդալ սարքել: Նրանք կրակոտ են ընդունում բաժանումը, սակայն հարաբերականորեն արագ են ապաքինվում:


Ցուլ
Ցուլերը կայուն և հաստատակամ են, ուստի սիրային ասպարեզում հազվադեպ են անհաջողություններ ունենում, քանի որ մի անգամ իրենց կեսին հանդիպելուց հետո նրանք ամեն կերպ աշխատում են բաց չթողնել նրան: Իսկ եթե նրանց լքում են, ապա նրանք դա ընկալում են որպես դասական դավաճանություն և երկար ժամանակ նեղացած են մնում և երկար էլ ապաքինվում են:


Երկվորյակ
Թեթև նշան է, միջանձնային հարաբերություններում թեթևամիտ է: Հաճախ հենց երկվորյակներն են բաժանման պատճառ լինում, իսկ եթե նրանց են լքում, ապա երկար չեն տանջվում: Նրանց հերիք է նոր հայացք, նոր համակրանք, և նախկին անհաջողությունները միանգամից մոռացնում են:


Խեցգետին
Շատ ընտանեկան և հոգատար նշան է: Հանդիպելով սիրուն` աշխատում են ամեն կերպ պահել այն, ենթագիտակցորեն պատրաստվելով ամուսնական կյանքի: Եթելքում եք խեցգետիններին, ապա նրանք երբեք վեճեր ու սկանդալներ չեն սարքի, այլ լուռ ու ցավոտ կտանջվեն: Վերքերը երկար ժամանակ չեն լավանա, իսկ հիշողությունները երբեք չեն մաքրվի: Խեցգետինը երկար ժամանակ չի ապաքինվի, սակայն նոր սեր հանդիպելուց հետո ոչ պակաս քնքշությամբ ու ջերմությամբ կվերաբերվի սիրո նոր օբյեկտին:


Առյուծ
Այս մարդկանց հաճախ թվում է, թե կյանքը բեմ է, իսկ իրենք գլխավոր դերում են: Այդ պատճառով նրանք անակնկալի են գալիս, երբ սիրելի մարդիկ լքում են իրենց: Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի այնպես դասավորեն իրերը, որ թվա, թե իրենք են լքել: Ամեն դեպքում նրանք երկար նեղացած չեն մնում, սակայն չեն էլ փորձում ընկերական հարաբերություններ պահել: Նրանք նախընտրում են առհավետ բաժանվել:


Կույս
Այս նշանի ներկայացուցիչները շատ չեն տխրում, երբ իրենց սիրելին լքում է իրենց: Ավելի շուտ իրենք կսկսեն ճիշտ եզրակացություններ անել և դասեր խաղել: Սա օգնում է նրանց ավելի ուշադիր լինել հետագա հարաբերությունների ժամանակ և ավելի զգույշ ընտրել կողակցի:


Կշեռք
Կշեռքները տարբերվում են անհավանական ներքին ներդաշնակությամբ և դեպի գեղեցիկը ձգտումով: Ուստի հարաբերությունների ավարտին իրենք շատ հանգիստ են մոտենում: Կշեռքներն այնպիսի մարդկանցից են, որ երկար միայնակ չեն մնում: Գիտակցելով իրենց արժեքը` նրանք երկար չեն տանջվում, երբ սիրային հարաբերություններն ավարտվում են, թեև սկզբնական շրջանում կարող են շատ ծանր ապրումներ ունենալ:


Կարիճ
Գաղտնապահ, էմոցիոնալ և սեքսուալ նշան է: Հաճախ սիրային հարաբերություններում կարիճներն առաջնորդվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» նշանաբանով: Նրանք շատ խանդոտ են: Ուստի սիրած էակի հետ բաժանումը ցավոտ են ընդունում և ընդունակ են անգամ վրեժ լուծել:


Աղեղնավոր
Աղեղնավորները լրիվ այլ են: Նրանք կյանքին փիլիսոփայորեն են մոտենում և իրենք են հաճախ փոխում սիրելիներին, ուստի բաժանումներին հանգիստ են վերաբերում և շատ հազվադեպ են դեպրեսսիայի մեջ ընկնում: Միայն իրական սիրուն հանդիպելիս Աղեղնավորը կանի ամենը, որպեսզի չկորցնի այն:


Այծեղջյուր
Այծեղջյուրը երբեք չի խանգարի իր սիրելիին, երբ նրանք փորձում են լքել իրեն: Նա անգամ կարող է ցույց տալ, որ դրանից վատ չի զգում: Սակայն բաժանումից հետո Այծեղջյուրն ընկնում է սարսափելի դեպրեսսիայի մեջ և երկար ժամանակ չի կարողանում ապաքինվել: Բայց նրանց բնավորության շնորհիվ նրանք կարողանում են դա թաքցնել, և հաճախ ամենահարազատ մարդիկ չեն իմանում, թե ինչ է կատարվում իրենց հետ:


Ջրհոս
Ջրհոսները թեթև սիրո կողմնակից են, ուստի հաճախ նախընտրում են չպարտավորեցնող հարաբերություններ: Արդյունքում բաժանմանը թեթև են վերաբերում և աշխատում են զուր ժամանակ չծախսել տառապանքի ու մտորումների վրա: Իսկ նախկինների հետ նրանք անկեղծորեն ձգտում են ընկերական հարաբերություններ ունենալ:


Ձկներ
Ձկները հաճախ ապրում են իրենց երևակայական աշխարհում, և երբ մոտենում է հարաբերությունների ավարտը, աշխատում են չնկատել դա: Բաժանումը նույնքան ցավոտ են տանում, որքան Խեցգետինը, սակայն չեն թաքցնում իրենց զգացմունքները: Սովոր են բաժանման մեջ իրենք իրենց մեղադրել, ինչը հանգեցնում է որոշակի բարդույթների ձևավորմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular