ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդեսայում մի խումբ ադրբեջանցիներ զանգվածային ծեծկռտուք են հրահրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


Օդեսայում մի խումբ ադրբեջանցիներ զանգվածային ծեծկռտուք են հրահրել, որի ականատես է դարձել հասարակական ակտիվիստ Վիկտորիա Սիբիրը: Այս մասին հաղորդում է քաղաքի  կայքը:

Վիկտորիա Սիբիրի խոսքով՝ կեսգիշերն անց քաղաքի փողոցներից մեկով մեծ արագությամբ BMW ավտոմեքենա է անցել: Քանի որ դեպի մյուս փողոց անցումը փակ է եղել, մեքենան հետ է դարձել: Փողոցի մեջտեղում նրանց արդեն Օդեսայի բնակիչներ են սպասել՝ ցանկանալով բացատրել, որ փողոցը հետիոտնի է եւ այնտեղ ավտոմրցարշավ կազմակերպել չի կարելի: Մեքենայում 5 ադրբեջանցի է եղել:

Նրանք հայհոյախառն արտահայտություններ են օգտագործել, հայտարարել են, որ «լեռներից են եւ իրենց օրենքն ունեն», իսկ ակտիվիստների հետ «ամբողջ ադրբեջանական համայնքը կխոսի»: «Հաճոյախոսությունների փոխանակման» ընթացքում BMW-ի վարորդը մեքենայով հարվածել է բնակիչներից Անատոլի Մազուրին եւ նրան ավելի քան 300 մետր քշել-տարել մեքենայի թափքի վրա:

Ակտիվիստներն ու ադրբեջանցիներն ավելի քան երեք ժամ վիճաբանել են նաեւ իրավապահների ներկայությամբ, որոնք կանգնած դիտել եւ չեն միջամտել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular