ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմը լուրջ մտահոգված է. Հովիկ Աբրահամյանի քայլը նյարդայնացրել է «Գազպրոմի» ղեկավարությանը. «ՀԺ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

armlur.am-ը գրում է.

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ «Գազպրոմի» ղեկավարությանը նյարդայնացրել է ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ։

Խնդիրն այն է, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է իրանական կողմին Հայաստանին գազ մատակարարել առաջիկա մեկ ամսվա ընթացքում, քանի որ ՌԴ-ից Հայաստան եկող գազամուղի վրա վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այդպիսի աշխատանքներ հաճախակի են արվում և այդ ընթացքում Հայաստանը օգտագործում է գազապահեստարաններում կուտակված գազը։

Կուտակված գազի ծավալը մանավանդ ամռանը Հայաստանի պահանջարկը կարող է բավարարել ավելի քան երկու ամիս, և Իրանից գազի մատակարարման կարիք չկա։ Ռուսական կողմը լուրջ մտահոգություններ ունի, որ ՀՀ իշխանությունները փորձում են ռուսական գազի այլընտրանք գտնել և ստեղծված առիթը օգտագործում են Հայաստանում իրանական գազի «ոտքը պնդացնելու» համար։

Ընդգծենք, որ Ռուսաստանի համար սկզբունքային հարց է, և տարիներ շարունակ ՌԴ-ն ջանքեր է թափել Հայաստանը իրանական գազից հնարավորինս հեռու պահելու և ՀՀ-ի կախվածությանը ռուսական գազից խորացնելու համար։ Իրանից ներքին սպառման համար գազ մատակարարելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը կարող է էապես թուլացնել Հայաստանի կախվածությունը ռուսական գազից»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular