ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱԺ ընտրությունների վրա մեծ է լինելու Ռուսաստանի և Արևմուտքի ազդեցությունը» (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

a1plus.am-ը գրում է.

Հայաստանում ներիշխանական խաղի կանոնների վերանայման գործընթաց է։ Նորաստեղծ կուսակցություններն իրենց գործունեությամբ քննություն դեռ չեն հանձնել։

«Ինչ-որ իմաստով դա գուցե նաև օբյեկտիվ է, որովհետև ընտրական շրջանը, ընտրական փուլը, որին իրենք պետք է մասնակցեն, դեռ առջևում է, բայց ես կարծում եմ, որ դեռևս հայտարարությունները՝ այն էլ հայաստանյան պայմաններում, որ մենք տեսել ենք տարատեսակ հայտարարություններ, հռչակումներ ու ծրագրեր, դրանք իհարկե, ոչինչ են կուսակցական գործունեությանը գնահատական տալու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Այս համատեքստում քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ իր հերթին նկատում է.

« Չգիտես ինչու Հայաստանում շատերին թվում է, թե կուսակցություն ստեղծելը բավականին հեշտ բան է և ժողովրդական լեզվով ասած՝ տեղից վեր կացողը կուսակցություն է ստեղծում, փոխանակ մտնի արդեն իսկ եղածների մեջ և փորձի այնտեղ ակտիվություն դրսևորել, բայց մտածում են, եթե նրանց չի հաջողվել, ապա իրեն կհաջողվի»։

Արմեն Բադալյանը համոզված է, որ նորաստեղծ կուսակցությունների մեծ մասը այդպես էլ մնալու է թղթի վրա։

«Եթե մեկը ցանկանում է դրսևորվել, ապա նա շատ հանգիստ կարող է դրսևորվել արդեն եղած կուսակցությունների մեջ և ցույց տալ, որ ինքը մրցունակ է , իսկ եթե այդտեղ ցույց տվեց, որ ինքը մրցունակ է , ապա կկարողանա ընտրական այս գործընթացներում հաջողության հասնել»,-նշեց նա։

Դժվար է այսօր կանխատեսել ապագա խորհրդարանի կազմը։ Խորհրդարանական ընտրությունների վրա բավականին մեծ է լինելու Ռուսաստանի և Արևմուտքի ազդեցությունը։

«Ինչպես ցույց է տալիս անցած 25 տարվա փորձը, Հայաստանի ժողովուրդը չի կարողանում իշխանություն ձևավորել։ Նրանք քվեարկում են ոնց ուզում են, սակայն իշխանությունը միշտ այնպիսի արդյունք է նկարում, ինչպիսին որ իրենք ցանկանում են, բայց այս անգամ կարող է այդպես չլինել, որովհետև կա Արևմուտքի մասնավորապես ԵՄ-ի, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցությունը։ Գաղտնիք չէ, որ այդ երկու երկրներն էլ,բնականաբար, ազդելու են այս ընտրությունների և դրանց արդյունքի վրա, որովհետև երկուսն էլ շահեր ունեն Հայաստանում»,-համոզված է Արմեն Բադալյանը։

armen badalyan

Բանախոսները վերապահումներով են վերաբերվում այն հանգամանքին, թե արդյոք այդ բոլոր կուսակցությունները կկարողանա՞ն վերջ դնել արմատացած ՀՀԿ-ի մենաշնորհին, թե՞ ոչ։

Նորաստեղծ կուսակցությունների վերաբերյալ պարոն Բադալյանը ևս մի նկատառում ունի. ««Համախմբում» կուսակցության մասին դեռևս որևէ բան չեմ կարող ասել։ «Ալյանս»-ի և «Ռեֆորմիստներ»-ի հետ համեմատած այն մի քիչ ավելի ազդեցիկ է, ավելի ճանաչում ունի, որովհետև ունի իրեն սատարող կայքեր և որոշակի թիմ։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա «Լուսավոր Հայաստան»-ը ընդամենը մեկ-երկու PR ակցիաներ արեց, այն էլ մարզերում, «Քաղաքացիական պայմանագիր»-ը միշտ խոսում է, որ ինքը ժողովրդին կտանի հաղթանակի, սակայն Հրազդանի ՏԻՄ ընտրություններում տարավ պարտության»։

«Իշխանափոխությունն այսօր Հայաստանում որպես գաղափար կամ որպես նպատակ այնքան պարզունակ և այնքան ոչինչ չասող է դարձել, որ դա ընդամենը բերում է մանիպուլյացիաների և այդ մանիպուլյացիաներն իրականացնում են թե մինչև հիմա գործած ավանդական կուսակցությունները, թե առավել ևս ինքը՝ իշխանությունը»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։

Դիտեք նաև տեսանյութը

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular