ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականատեսները Նիսի ողբերգության մասին (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ականատեսները Նիսում խոսում են, որ երբեք չեն մոռանա այդ սարսափը:

Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի մեջ մեծ արագությամբ բեռնատար է մխրճվել: Վարորդը խոյահարել է ամբոխին Բաստիլի օրվա պատվին հրավառության պահին: Միաժամանակ բեռնատարը գրեթե 2 կմ քշել է մեծ արագությամբ` զիգզագներով, ջանալով հնարավորինս շատ մարդ ճզմել: Դրանից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց ուղղությամբ: Արդյունքում նա սպանվել է ոստիկանության կողմից: Վերջին տվյալների համաձայն, հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, եւս 18-ը կրիտիկական վիճակում է:

«Դա լիակատար քաոս էր: Մենք ամենուր ցանուցիր մարմիններ տեսանք», - նշում է AFP-ի լրագրող Ռոբերտ Հալովեյը, որը ռեպորտաժի համար նկարահանում էր հրավառությունը:

«Բեռնատարը մեծ արագությամբ եկավ: Մենք սկզբում չկարողացանք հասկանալ, թե ինչ է կատարվում, հետո ես կրակոցների ձայն լսեցի եւ նետվեցի գետին: Երբ վեր կացա, շուրջս մարմիններ էին, իմ կողքին արյան մեջ շնչահեղձ էր լինում փոքրիկ երեխա, որին փորձում էր փրկել ինչ-որ կին: Ես երբեք չեմ մոռանա այդ սարսափը», - նշել է Լիոնից հրավառության համար Նիս եկած Ժեռարը:

 

«

Ես ոչինչ չէի կարողանում հասկանալ, աղաղակներ լսեցի, կրակոցներ, ինչ-որ մեկը ձեռքիցս քաշեց եւ մենք վազեցինք հյուրանոցի սպասասրահ, այնտեղ շատ մարդիկ կային, որոնք լաց էին լինում, բղավում էին, ես ցնցված էի», - նշում է Նիսի բնակչուհի Քրիստինը:

Անգլիական ափին կոնֆետ վաճառող Մայքը ոտքից վիրավորվել է. «Ես մայթին էի, ապրանք էի դասավորում: Տեսա մոտեցող բեռնատարը, որը մխրճվեց մարդկանց ամբոխի մեջ, տեսա վարորդին ինձնից երկու մ հեռավորության վրա, նա կրակեց եւ ոտքից վիրավորեց ինձ, ես ընկա եւ տեսա, թե ինչպես բեռնատարը ներխուժեց ամբոխի մեջ եւ սպանում էր մարդկանց», հայտնում էր RFI-ն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular