Արմոն հրապարակել է երկրորդ դստեր առաջին լուսանկարները
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Երգիչ Արմոն Ինստագրամում հրապարակել է իր երկրորդ աղջկա առաջին լուսանկարները։ «Իմ սիրելի աղջիկները. Լեա և Մարիա». ահա այսպես է լուսանկարը մակագրել երգիչը։
Ավելի վաղ Tert.am Life–ի հետ զրույցում նա խոսել էր աղջիկների մասին։
«Բացի այն, որ Լեան շատ է սիրում իր քույրիկին, նաև հոգ է տանում նրա մասին։ Իր ամենասիրած խաղալիքներն է տալիս Մարիային։ Իր տիկնիկներին տակդիր է հագցնում, որ սովորի, հետո իր քույրիկին հագցնի։ Շատ ուշադիր է քրոջ հանդեպ»,– նշել էր Արմոն։
Հիշեցնենք, որ ինչպես Լեան, այնպես էլ Մարիան ծնվել են Ֆրանսիայում։ Երգչի խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ իր կինը Ֆրանսիայի քաղաքացի է։