Շվեյցարացիները ստեղծել են շոկոլադի 4-րդ տեսակը, որը վարդագույն է (լուսանկարներ)
ՖՈՏՈՇոկոլադի հայրենիք Շվեյցարիայում գործող Barry Callebaut շոկոլադագործական ընկերությունը ներկայացրել է սիրված քաղցրավենիքի միանգամայն նոր տեսակ, որն ունի բնական վարդագույն երանգ ու որի ստեղծման վրա մասնագետներն աշխատել են 13 տարի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, շոկոլադի նոր տեսակը ստացել է «Ռուբի» անվանումը, այն ունի հատապտուղների համ: Հետաքրքրական է, որ 1930-ական թվականներին սպիտակ շոկոլադի հայտնագործումից ի վեր սա շոկոլադի նոր տեսակի պատրաստման առաջին դեպքն է:
Մասնագետների խոսքով՝ «Ռուբի»-ն, որը վաճառքում կհայտնվի 1.5 տարուց, աշխարհում շոկոլադի 4-րդ տեսակն է՝ սևից, կաթնայինից ու սպիտակից հետո: Համեղ նորույթը ստեղծվել է ռուբի կոչվող կակաոյի հատիկներից, որոնք աճում են աշխարհի տարբեր մասերում:
Barry Callebaut-ը դեռևս միակ ընկերությունն է, որին հաջողվել է կատարելագործված տեխնոլոգիայի միջոցով այդ հատիկներից շոկոլադ ստանալ: