ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Աղաջանյան. «Եթե կարողանում ես վրեժխնդիր լինել, դա նույնպես տղամարդկություն է»

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Էլենի օրագիրը» նոր հեռուստանովելի մասին, որը կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում։ Ֆիլմում խաղում է նաև դերասան Դավիթ Աղաջանյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հերոսը` Արամը, ընդունվում է դպրոց` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

 

Դավթի կերպարն իսկական «մաչո» է։ Նա նշեց, որ շատ կանայք են համակրում նրան, ունի հետաքրքիր սիրային կապեր և ինտրիգային տեսարաններ, սակայն հերոսին կնամոլ համարել չի կարելի։ «Նա տղամարդ է, որին կանայք համակրում են, սակայն կնամոլ չէ։ Դա պարզապես նշանակում է, որ կանայք գիտեն, թե ով է իսկական տղամարդը»,– նկատեց դերասանը։

 

Հարցին, թե իր համար որքանով է հետաքրքիր մարմնավորել «մաչոյի», դերասանը պատասխանեց. «Ինձ հետաքրքիր է մարմնավորել յուրաքանչյուր կերպար, որի գիծը ճիշտ է տարվում, հետաքրքիր զարգացումներ ունի։ Ինձ ավելի հետաքրքիր կլինի ընդհանրապես այլ ուղղությամբ կերպար մարմնավորել»։

 

Շարունակությունը՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular