ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհարմար պահեր, որ յուրաքանչյուր զույգ ապրել է

ՖՈՏՈ

1 – Երբ մայրիկը հյուրասիրելիս մտնում է սենյակ, իսկ դուք համբուրվում եք: Հավանաբար այսպիսի անհարմար պահ եղել է յուրաքարչյուր բարձր դասարանցու, ուսանողուհու հետ կամ այն ժամանակ, երբ արդեն 26 տարեկան ես, բայց անձնական կյանքդ չի դասավորվել եւ դարձյալ ծնողներիդ հետ ես ապրում: Վատթարագույնն այն է, երբ ձեզ անկողնում են բռնացնում: Տանը: Հայրական տանը: Եվ չգիտես՝ որն է ավելի վատ. երբ հետո դիտողություն են անում, թե ձեւացնում են իբր ոչ մի բան չի եղել:
2 – Երբ ամբողջ եռանդով փորձում ես առաջին հանդիպմանը նրա ծնողների վրա տպավորություն գործել: Դա շատ ավելի անհարմար վիճակ է ստեղծում, երբ ձեր իսկապես առաջին հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրանք ձեզ բռնացրել են առաջին կետում նկարագրված իրավիճակում: Իսկ հետո պատահաբար բաժակի գինին ես թափում կամ նրանց շանը տորթի արգելված կտոր ես տալիս, կամ պատահաբար դիպչել ես նրանց քաղաքական կամ կրոնական զգացմունքներին… Իսկ հետո տուն ես գնում՝ հուսալով, որ շուտով ամեն ինչ կմոռանան:
3 – Առաջին զկրտոցը եւ առաջին «պուկը» միմյանց ներկայությամբ: Ամեն ինչ բնական է, անգամ իսկական արքայադուստրերը զուգարան են գնում կղանքից ազատվելու: Այնուամենայնիվ, քո պոտենցիալ երկրորդ կեսի ներկայությամբ դա ամոթահար է անում:
4 – Երբ մոռացել ես դնել լսափողը, եւ նա լսել է ինքդ քեզ հետ խոսելդ: Գուցե դու մենակության մեջ երգում ես կամ կարեւոր խոսակցություն ես փորձում. մենք բոլորս տարօրինակ ենք, երբ ինքներս մեզ հետ մենակ ենք: Հետո դու վերցնում ես լսափողն ու լսում, թե նա ինչպես է քո վրա անզուսպ ծիծաղում:
5 – Երբ դու նրան չափից ավելի շատ հաղորդագրություն ես ուղարկում: Բոլոր աղջիկները դրա գերին են, հատկապես հարաբերությունների սկզբնական շրջանում: «Իսկ եթե հանկարծ նրան օրական 10 հաղորդագրություն չգրեմ, ապա նա կսկսի ուրիշի հետ հանդիպել»: Եվ նույնիսկ հիմա, երբ արդեն քանի տարի միասին եք, դու դեռ քեզ վատ ու անհարմար ես զգում հաղորդագրությունների այդպիսի ճնշման համար:
6 – Երբ հասկանում ես, որ նա քեզ առաջին անգամ է քնաթաթախ տեսնում՝ առանց դիմահարդարման: Առաջին երկու ամիսներին դու դեռ կարող ես փորձել ավելի վաղ արթնանալ կամ առավոտյան հասցնել քեզ արագ եւ աննկատ կարգի բերել: Բայց հետո դու վարժվում ես եւ մոռանում, արթնանում ես այտին ձեռքի հետքով եւ բերանի անկյունում թքի շիթով… իսկ նա պառկած քեզ է նայում ժպտալով:
7 – Երբ պատահաբար համակարգչի վրա բացում ես պոռնոյով նրա թղթապանակը: Այժմ դու նրան այլ աչքով ես նայում: Բայց եթե այդ մասին նրան հարցնես, նա պարզապես կլռի կամ կզայրանա: Դե ով կխոսի այն մասին, թե ինչ է դիտում մենակ մնալիս:
8 – Երբ դուք առաջին անգամ սեքսով եք զբաղվում դաշտանի ընթացքում: Դա միանգամայն նորմալ է, եթե առկա է հասուն մոտեցում: Բայց երբ անընդհատ ներքեւ ես նայում՝ չի՞ կեղտոտվել ամեն ինչ արյամբ, իսկ հետո արագ վազում ես բաղնիք, դա բավական անհարմար է:
9 – Երբ մոռանում եք, թե որտեղ եք եւ միմյանց տնային քնքուշ անուններով եք դիմում, առավել եւս՝ մանկական ձայնով: Ընկերների ներկայությամբ իսկապես անհարմար է: Դա նրանց մի քանի շաբաթվա նյութ է տալիս:
10 – Երբ հարբել ես ու սկսել երեւակայել «ձեր երեխաների եւ թոռների մասին», ինչ ընտանիքի մասին ես երազում եւ ինչպես ես ցանկանում ծերությունդ անցկացնել: Իսկապես, եթե ընդամենը մեկ ամիս եք հանդիպում, դա բավական տարօրինակ է եւ անհարմար է դիտվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular