ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է հղիության ժամանակ առաջացող սրտխառնոցների պատճառը

ՖՈՏՈ

Բժիշկները զգուշացնում են, որ հղության ժամանակ ուժեղ սրտխառնոցը կարող է վտանգավոր լինել: Այս երևույթի համար պատասխանատու են հորմոնները, գենետիկան և նույնիսկ սոցիալ-տնտեսական գործոնները:

Հղիների՝ անհապաղ հոսպիտալացում պահանջող սուր սրտխառնոցը հանդիպում է ամեն 100 հղիից մեկի մոտ:Բժիշկները կարող են թեթևացնել իրավիճակը՝ աղային լուծույթի, էլեկտրոլիտների և վիտամինների կաթիլային միացնելով:

Մասնագետների կարծիքով՝ սուր սրտխառնոցը պարզապես հղիությանը բնորոշ սովորական սրտխանոցից տարբերելն այդքան էլ հեշտ չէ: Որոշ հետազոտություններ պարզել են, որ էստրոգենի ու մարդու խորիոնիկ գոնատրոպինի բարձր մակարդակն են պատասխանատու սրտխառնոցի համար,-փոխանցում է doctors.am-ը:

Կա նաև տեսակետ, ըստ որի, հղիների ուժեղ սրտխառնոցի հավանականությունը մեծանում է այն դեպքում, երբ հղիների մոր մոտ էլ է գրանցվել նմանատիպ խնդիր: Մարմնի զանգվածի չափազանց բարձր և չափազանց ցածր ցուցանիշ ունեցող չծխող կանայք նույնպես ռիսկային խմբում են: Իսկ ահա ծխելը, ընդհակառակը, պաշտպանում է սրտխառնոցից:

Կնոջ դերը, պտղի սեռը (ռիսկային խմբում են աղջիկների սպասող երիտասարդ կանայք) նույպես մեծ դեր են խաղում: Բացառված չէ, որ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և առանձին գեները նույնպես կարևոր են: Այսօր գիտնականներն աշխատում են ուժեղ սրտխառնոցն առաջացնող բացասական գործոնների ցուցակի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular