ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք տարբեր կերպ են աշխատում տղամարդկանց և կանանց գլխուղեղները

ՖՈՏՈ

Երբևէ մտածե՞լ եք՝ արդյոք իրականում տղամարդկանց և կանանց գլխուղեղները տարբեր կերպ են աշխատում:
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները ասում են՝ այո, արմատական կառուցվածքային տարբերություններ կան տղամարդկանց և կանանց գլխուղեղներում:
Հետազոտությանը մասնակցել են 8-22 տարեկան 949 երիտասարդ: Յուրաքանչյուր մասնակցի գլխուղեղը սքանավորվել է ՄՌՏ-ի միջոցով:
Ահա արդյուքները. կանայք ավելի շատ կապեր ունեն գլխուղեղի ձախ և աջ կիսագնդերի միջև, այն դեպքում, երբ տղամարդիկ շատ կապեր ունեն կիսագնդերի ներսում:
Զարմանալիորեն հակառակ պատկերն էր ուղեղիկի դեպքում (շառժողական կառավարման համար պատասխանատու հատված). տղամարդիկ շատ կապեր ունեն աջ և ձախ կիսագնդերի միջև իսկ կանայք միևնույն կիսանգդի ներսում:
Հետազոտությունը բացատրում է տղամարդկանց` ավելի լավ մոտոր ունակություններ ունենլը և եզակի առաջադրանքներ կատարելու ունակությունը, և կանանց` խնդիրներ լուծելու և միանգամից մի քանի գործողությամբ զբաղվելու կարողությունը:
Հետազոտության ընթացքում նաև զգալի տարբերություններ հայտնաբերվեցին 13.4 և 17 տարիքային խմբերում, ենթադրաբար, սա բացատրվում է նրանով, որ սեռերի տարանջատումը ավելի հստակ է դառնում դեռահաս տարիքում:
Սակայն կարևոր է հիշել, որ այս տարբերությունները միջինացված են և պետք չէ դրանք տարածել բացառապես բոլոր կանանց և տղամարդկանց վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular