ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասողական վիճակ. ղարաբաղյան ճակատում մեծ պայթյուն է լինելու. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարևոր իրադարձություն է տեղի ունենալու, բաց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել: Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ունեն՝ ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի: Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հայաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուժի մեջ է: Ադրբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումը համաձայնեցված է և նշեց, որ դրա ընթացքում քննարկվելու են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հարցը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հանդիպումը հավանաբար կկայանա սեպտեմբերի 20-ից հետո:

Սա մյուս կողմից նշանակում է, որ հանդիպումը կարող է նաև չկայանալ, բայց այժմ դա չէ կարևորը: Երկու ԱԳ նախարարների հանդիպումներ միշտ էլ եղել են և կլինեն, կարևորն այն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում դրանից առաջ, առավել ևս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ամեն ինչ անում են, որ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular