ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգիայի ոստիկանությունը որոնում է նկարում պատկերված անձին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելգիայի ոստիկանությունը հրապարակել է Բրյուսելի օդանավակայանում պայթյունների իրականացման մեջ կասկածվող անձի լուսանկարը: Հայտարարված է հետախուզում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու պայթյուններ են թնադեցել Բրյուսելի օդանավակայանում, այնուհետեւ` եւս երկու պայթյուն մետրոյի կայաններում: Ընդհանուր առմամբ, համաձայն վերջին տեղեկությունների, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհերի թիվն անցել է 30-ից: Միայն մետրոյում իրականացված պայթյունների պատճառով զոհվել է քսան մարդ:

Բելգիայում հայտարարվել է ահաբեկչական վտանգի առավելագույն աստիճանը, խստացվել է ռազմավարական օբյեկտների հսկողությունը, ոստիկանությունը ոչնչացնում է բոլոր կասկածելի փաթեթները եւ պայուսակները հասարակական վայրերում, հասարակական տրանսպորտը մեծ մասամբ չի աշխատում: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ տանը:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Միջազգային հանրությունը, այդ թվում` Հայաստանը, դատապարտել են այս արնահեղությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular